Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հայաստանի իշխանությունն էլ, ըստ էության, Թուրքիայի վարչական ռեսուրսի մի մասն է

Հայաստանի իշխանությունն էլ, ըստ էության,  Թուրքիայի վարչական ռեսուրսի մի մասն է
15.05.2023 | 22:59

Էրդողանը մինչև վերջ օգտագործեց վարչական ռեսուրսը: Հիմա կասեք՝ իբր գյուտ արեցիր, էդ ո՞ր իշխանությունը չի օգտագործում իր վարչական ռեսուրսը, մանավանդ որ, վերընտրվելու խնդիր ունի:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունն էլ, ըստ էության, Թուրքիայի վարչական ռեսուրսի մի մասն է: Այս տարիների ընթացքում ՀՀ իշխանության կողմից արված ամեն ինչ, ընդհուպ այսօրվա ստորությունը, ծառայել են Էրդողանի վերարտադրմանը: Այնուամենայնիվ, ըստ նախնական տվյալների, ընտրությունների արդյունքների տարբերությունը շատ մեծ չէ: Դեռ աղոտ հույս կա, որ Թուրքիայում եթե ոչ քաղաքացիական պատերազմ, ապա գոնե լուրջ բախումներ կսկսվեն՝ լուրջ հետևանքներով: Եվ գուցե վերջապես ազատվենք սրանից ու Թուրքիայի վարչական ռեսուրսը վզներիս քարշ տալու անպատվությունից:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 8901

Մեկնաբանություններ