Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Շտապել է պետք՝ ամրապնդելու մեր անվտանգությունը

Շտապել է պետք՝ ամրապնդելու մեր անվտանգությունը
13.01.2023 | 07:25

Արցախի մեկ ամսվա շրջափակումը նշանակում է մեկ ամսվա նվաստացում, կենսակերպի հավելյալ դժվարություններ, անվտանգային տագնապի խորացում, անորոշության խտացում, սաստկացող դժգոհություններ հայրենակիցներից ու օտարներից, դեպրեսիա, սթրես, ագրեսիվության աճ և այլն:

Հաշտվել ու վարժվել նման կացությանը՝ պարզապես չի կարելի, հակառակը՝ կնշանակի թույլատրել, որ շրջափակման մեկ ամիսը դառնա երկու, երեք... Բայց և Արցախի մեկ ամսվա շրջափակումը նշանակում է ոգու նոր ու կենարար փորձառություն, ազգային արժանապատվության դրսևորույթ, ընտրած ուղու հանդեպ նվիրվածություն, նպատակին հասնելու կամք, ելքեր գտնելու նոր փնտրտուք, համախմբվելու, միասնաբար գործելու ցանկություն և այլն: Այսպես, այո, կարելի է երկար դիմակայել:

Այնուհանդերձ, շտապել է պետք՝ վերականգնելու հայերիս ազատ երթուդարձը մեր իսկ հայրենական տարածքներում և ամրապնդելու մեր անվտանգությունը: Թե չէ ոգին, ճիշտ է, հզոր գործիք է, բայց մարդը նաև մարմնավոր է, եթե անգամ աստվածային գաղափարներով տոգորենք նրան:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 13956

Մեկնաբանություններ