ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց. Դավիթ Բաբայան

Երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց. Դավիթ Բաբայան
12.08.2022 | 07:25

Աշխարհը թևակոխել է մերկ աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ, ցավոք, նորմերը, սկզբունքները, բարոյականությունը մղվել են հետին պլան։

Ուստի, երբ խոսում ենք մեր ժողովրդի իղձերի, նրա երազանքների ու ցանկությունների մասին, միանգամայն ակնհայտ է, որ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների ու ազատությունների վրա հիմնված ցանկությունները, պահանջները, կարծիքները, ցավոք սրտի, լավագույն դեպքում ի գիտություն են ընդունվում։ Այժմ մենք կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև, իսկ դրա համար անհրաժեշտ են սառնասրտություն, պրոֆեսիոնալիզմ, հայրենասիրություն, աշխատանքի ճիշտ կազմակերպում, համբերություն և անսպառ աշխատունակություն։ Շատ կարևոր է հնարավորինս հեռու մնալ դեմագոգներից, սադրիչներից, սուտի հայրենասերներից, ովքեր «սոցիալական ցանցերում և լեզվակռիվներում կրծում են թշնամիների կոկորդը»։ Այս ամենն է ներկա պայմաններում հանդիսանում ժողովրդի ու պետության փրկության երաշխիքը։


Սիրելի հայրենակիցներ, երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք։ Երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց: Լաչառն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում, հասկացեք վերջապես։ Ահա դժվարությունները հաղթահարելու առանցքային բաղադրիչները, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում փրկել երկիրը նույնիսկ պատմության ամենադժվար ժամանակաշրջաններում։ Առաջիկա երկու-երեք տարիները շատ կարևոր շրջան են լինելու: Իսկ եթե ճիշտ մտածենք, հասկանանք, որ մեր ուժը խելքի, ազնվության ու պարկեշտության մեջ է, ապա նվազագույն ծրագիրը՝ Արցախի փրկությունը, կկարողանանք իրականացնել։

Դիտվել է՝ 8344

Մեկնաբանություններ