ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Էլ հեղափոխություն մի՛ արեք

Էլ հեղափոխություն մի՛ արեք
17.05.2019 | 03:07

Օրեր առաջ մամուլում կարդացի, որ Շվեյցարիայի Զոլոտուռն քաղաքում կայացել է թուրք-ադրբեջանական մշակույթի կենտրոնի բացման արարողությունը: Ծիծաղելի է, չէ՞: Ես էլ մի լավ ծիծաղեցի, բայց անակնկալ հիշելով մեր մշակույթի պատասխանատուներին, քիչ էր մնում լաց լինեի:


Եկեք շիտակ լինենք, 2018 թվականից հետո մեր հասարակական-քաղաքական կյանքը դեռ նորմալ հունի մեջ չի մտել, անկեղծ ասած, վախենամ դեռ մի քանի այսպիսի տարիներ էլ ապրենք: Մայիսի 8-ին լրացավ իշխանափոխության վերջնական հաստատման մեկ տարին: Այդ ընթացքում մենք, վստահորեն, մշակույթի դաշտում ոչ մի զգալի ձեռքբերում չենք ունեցել: Սկսած մշակութակենցաղ Լիլիթ Մակունցից, վերջացրած կրքոտ ֆլամենկոյի մեծ սիրահար Նազենի Ղարիբյանով, մենք մշակութային դաշտում բոլոր խաղերը տանուլ ենք տվել: Եվ առաջին պարտությունը, վստահորեն, մշակույթի նախարարի աթոռը Լիլիթ Մակունցին ու Նազենի Ղարիբյանին վստահելն էր: Ի՞նչ արեցին նրանք, բացի մեր մշակույթը համաշխարհային կեղծ լիբերալիզմին ենթարկելուց ու հարմարեցնելուց:


Մշակույթ չունեցող թյուրքական ցեղը աշխարհի սրտում իր ստեղծած մշակույթի կենտրոն է բացում՝ պետական աջակցությամբ, իսկ մեր մշակույթը, այսպես ասած, համակարգող առաջին դեմքերը, ըստ էության, չեն ընկալում՝ ինչ է մշակույթը: Եվ այսքանից հետո արգո Փաշինյանը խոսում էր մշակութային հեղափոխության մասին. ահա դրա վախճանը: Վախճան, որի մոտ է սլանում, վախենում եմ ասել, տնտեսական հեղափոխությունը, արագ-արագ, տոտիկ-տոտիկ: Եվ այդ ամենի պատճառը լինելու են ոչ այնքան վարչապետի որակական հատկանիշները, որքան կոկորդիլոս բուծող մարզպետները, ծովային օրենսգիրք մշակող պատգամավորներն ու նրանց կիսագրագետ օգնականները:
Խնդրում եմ, էլ հեղափոխություն մի՛ արեք. Որ ոլորտում այդ բառը գործածեցիք, ոլորտը տապալեցիք. երկրի իշխանությունը բացառություն չէ:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 17451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ