Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Տեղի կունենա՞ Դուրովի փոխանակումը Ռուբեն Վարդանյանի հետ

Տեղի կունենա՞ Դուրովի փոխանակումը Ռուբեն Վարդանյանի հետ
26.08.2024 | 19:31

Մեսենջեր տելեգրամ ցանցի ստեղծող ու գործադիր տնօրեն Պավել Դուրովը ձերբակալվել է Ֆրանսիայում:

Նա Փարիզ է թռել Ադրբեջանից, որտեղ բնակվում էր ՌԴ-ից հեռանալուց հետո:

Բաց աղբյուրները հայտնում են, որ նա Բաքվում հանդիպել և զրուցել է Պուտինի հետ:

Ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախօրյակին այդ ձերբակալությունը Մակրոնի հակառակորդները կօգտագործեն, կբարձրանա սկանդալ ազատ խոսքի բռնաճնշման մոտիվով:

Նման սկանդալից խուսափելու համար տեղի կունենա Դուրովի փոխանակումը Ռուբեն Վարդանյանի հետ:

Այդպես եմ կարծում:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 715

Մեկնաբանություններ