Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Գրպանն այնքան լայն է բացել, որ մեջը ով ինչ ասես գցում է

Գրպանն այնքան լայն է բացել, որ մեջը ով ինչ ասես գցում է
19.07.2024 | 09:24

Երբ լսեցի, թե Փաշինյանը մերժել է հանդիպել Ալիևին, առաջին երեք վայրկյանը չէի հավատում, հաջորդ չորրորդ ու հինգերորդ վայրկյաններին մտածում էի՝ в чем подвох, ձև չկար մերժեր: Մինչև ԱԳՆ-ում մի ժամ հետո մտածեցին, թե ոնց ջրեն հանդիպման բանակցային տարբեր օրակարգերի հատումը, արդեն ուշ էր: Ադրբեջանը նույնիսկ հանդիպումն է մերժում ու մերժումը կայծակնային գցում Փաշինյանի գրպանը: Խաղաղություն բերողը նույնիսկ չի հասկանում, որ իր գրպանն այնքան լայն է բացել, որ մեջը ով ինչ ասես գցում է, ու էլի չի հասկանում, թե ինչ արհավիրքների պաշար է գցած իր լայն գրպանը: Իսկ ադրբեջանական պաշարը հետևյալն է՝ կամ Զանգեզուրի միջանցքի առարկայական բանակցում կամ այլևս ոչ մի հանդիպում ու քննարկում: Էդ խաղաղության պայմանագիրն էլ կարող եք դուք ձերոնցով ինքներդ ձեզ հետ կնքել, ստորագրել, վավերացնել ու նվիրել ձեր ընտրազանգվածին, մենք՝ փաս:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3065

Մեկնաբանություններ