Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Կոմիտաս. «Առանց Ռուսիայի չկա փրկություն»

Կոմիտաս. «Առանց Ռուսիայի չկա փրկություն»
20.04.2024 | 15:47

Ինչ է շահել Հայաստանը գտնվելով Ռուսաստանի կազմում:
Նախ, ամենակարևորը: Գտնվելով Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանի հայ բնակչությունը խուսափել է Թուրքիայի տիրապետության տակ մնացած Արևմտյան Հայաստանին ու նրա ժողովրդին բաժին հասած ողբերգական ճակատագրից, չի ենթարկվել ցեղասպանության: Գտնվելով Ռուսաստանի կազմում Հայաստանը դարձել է հայ ժողովրդի ազգային համախմբման կենտրոն: Իսկ սովետական իշխանության տարիներին գտնվելով Սովետական Միության կազմում Հայաստանը ձեռք է բերել մեր պատմության մեջ չտեսնված վիթխարի հաջողություններ կյանքի բոլոր ասպարեզներում՝ մշակույթի, արվեստի, գիտության կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ասպարեզներում: Հայ ժողովրդի մեծագույն զավակները եղել են համոզված հարենասերներ, բայց և հասկացել են Ռուսաստանի դերը մեր ճակատագրում:
Մեծն Կոմիտասը 1912 թ. Արշակ Չոպանյանին ուղարկած նամակում համոզված գրել է՝ «Առանց Ռուսիայի չկա փրկություն»:
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը գրել է. «Ով ելել է Ռուսաստանի հաջողության դեմ, նա ելել է Հայկական հարցի հաջողության դեմ»:
Մեր ժամանակակից սփյուռքում ապրող ազգային և հասարակական գործիչ Նազարեթ Սրմաքեշյանը Ռուսաստանին համարում է հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ և զինակից ու պահանջում է ՝ չդավել Ռուսիային: Լսում եք, դուք, մեր հեղինակ և նրա նման մտածողներ՝ մի դավեք Ռուսիային, եթե ազնիվ մոլորյալներ եք: Եթե ոչ՝ ապա պատմականորեն դատապարտված են Ռուսաստանի նկատմամբ ատելություն սերմանողները՝ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր ու ապագայում:
Սա ցույց է տալիս պատմական զարգացման ամբողջ ընթացքը;

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ
Պատմաբան,
պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր,
հայ-ռուսական հարաբերությունների մասնագետ

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ