«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Քվազի պնդումների հերթական «պորցիան»

Քվազի պնդումների հերթական «պորցիան»
01.04.2024 | 14:18

Ապրիլի 1-ին Նիկոլը խոսում է պետւթյան տարածքի կարևորության մասին. շատ խորհրդանշական է, չէ՞, հենց ապրլիլի 1-ին է որոշել, որ «պետության համար առանցքային նշանակություն ունի տարածքը, առանց տարածք՝ չկա պետություն»։

Քանի որ ինքը դասական սիմվոլիստ է, դրանում բազմաթիվ անգամներ ենք բոլորս համոզվել, որ հենց էնպես ոչինչ չի ասում, ուստի ակնհայտ է, որ քվազի պնդումների հերթական պորցիան է։

Ուշադիր՝ «կարևոր է արձանագրենք մեր պատկերացումները ինքնիշխան իրավունքների վերաբերյալ»։ Փաստացի ասում է, որ մեր պատկերացումները շատ հաճախ զրկված են եղել կոնկրետությունից, եթե թարգմանենք, ապա սա նշանակում է, որ «ես իմ օրակարգից չեմ շեղվելու, անելու եմ էն, ինչ հայտարարել եմ»։

Սրա խոսքից պարզ է դառնում, որ մենք սխալ ենք իմացել, թե որն է մեր պետությունն ու նրա տարածքը, հիմա, իրեն Արտաշես Առաջինի տեղը դրած, փորձում է սահմաններ հստակեցնել, բայց դե Արտաշեսը էդ ամեն ինչն անում էր ուժով ու հարևաններին պարտադրելով, ոչ թե սրա-նրա առաջ կզելով։ Նա պետությունը սարքում էր, սա՝ վերջնականապես կազմաքանդում։ Պատկերացնո՞ւմ եք՝ պարթևաց թագավորը, ասենք, Միհրդատ 2-րդը կամ հռոմեացի զորավոր Ֆլամիուսը Արտաշեսին կոչեին «հարբած ծաղրածու»։ Օրինակ, իմ ուղեղում դա ոչ մի կերպ չի տեղավորվում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ