ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Կեղծ թեզերի անխուսափելի հետևանքը

Կեղծ թեզերի անխուսափելի հետևանքը
30.12.2023 | 07:24

«Ինքնիշխանությու՞ն, թե՞ ծայրագավառ» կեղծ ու միֆական հակադրությունը Ուկրաինան տարավ կործանման։ Դեռ 1990-ականներից այս թեզը քարոզողները շատ լավ գիտեին դրա սնանկության ու վտանգավորության մասին։ Բայց այն մասսաներին հաղորդում էր կեղծ ազգային հպարտություն ու, որ ամենից կարևորն էր, արդյունավետ էր իշխանության համար ներքաղաքական պայքարում։

«Ինքնիշխանությու՞ն, թե ծայրագավառ» թեզի կրողներն Ուկրաինայում այսօր այլևս թաքցնել չեն կարողանում, որ առանց արևմտյան ֆինանսական օժանդակության երկիրը շուտով չի կարողանալու 500 հազար պետծառայողների, 1.4 մլն ուսուցիչների, 10 մլն թոշակառուների ու նպաստառուների աշխատավարձերը, նպաստներն ու թոշակները տրամադրել (թվերը ներկայացնում է անգամ բրիտանական «Ֆայնեյշլ Թայմսը»)։ Սա է քաղաքականության մեջ կեղծ թեզերի, հորինված հակադրությունների իրական, անխուսափելի հետևանքը։ Ինքնիշխանության անհեթեթ բացարձակեցումը ամենամեծ սպառնալիքն է հենց նույն ինքնիշխանությանը։

Թվում է՝ Ուկրաինային բաժին հասած ճակատագիրը պետք է ցուցիչ լիներ նաև մեզ համար, հատկապես հակասություններով հագեցած մեր տարածաշրջանում, որտեղ հույզերի հաղթանակը բանականության նկատմամբ միշտ էլ ավերիչ է եղել իր հետևանքներով։ Բայց ոչ, իշխանությունը պահելու մոլուցքը այստեղ էլ ստիպել ու ստիպում է տուրք տալ անիրագործելի ու վտանգավոր թեզերին։

«Ինքնիշխանությու՞ն, թե՞ ծայրագավառ» թեզի անհեթեթությանը դեռ 1990-ականների սկզբին հրաշալի արձագանքել է Համո Սահյանը` գրելով.

Գնանք օտարի դռները բախենք,

թերմացքներ մուրանք, որ սովը թաղե՞նք,

ավելի լավ չէ՞, որ մեզ ազգովի

այս անկախության պարանով կախենք...

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 5363

Մեկնաբանություններ