Կուսակցությունների նպատակն է պայքարել իշխանության համար, դրա եղանակը ընտրություններին մասնակցելն է։
Երբ երկիրը կանգնած է լինում ճակատագրական խնդիրների առջև, և դրա համար պետք է ողջ հանրությունը մասնակցի, կուսակցական ֆորմատները հանրության մոտ հիմնավոր անվստահություն են առաջացնում։
Մենք ճակատագրական փուլում ենք գտնվում, բոլորը պետք է վայր դնեն կուսակցական դրոշները և
զսպեն իրենց իշխանատենչությունը։
Իսկ մենք պետք է հասկանանք, որ հիասթափվելու ու միմյանցից նեղանալու իրավունք հիմա չունենք։
Չենք կարող նստել տանն ու դիտել, թե այս հակապետական ու հակաազգային իշխանությունն ինչպես է կործանում երկիրը, ինչպես է Արցախում, բառիս բուն իմաստով, ցեղասպանություն կատարվում, ինչպես է դա շուտով կրկնվելու մեր սահմանամերձ մարզերում։
Ստեփան Դանիելյան