«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին թիրախավորելով, ոմանք հույս ունեն, որ ընդդիմության պայքարը կարող են ներկայացնել որպես օրենքից դուրս հնչող կոչեր:
Հանգստացե՛ք պրոիշխանական (այսինքն` հակահայկական) աղջիկներ և հակառակը: Ընդդիմությունը երբեք ու երբեք այնպիսի քայլերի չի գնացել, որոնք կարող էին խաթարել մեր վտանգված երկրի ներքին կայունությունը:
Դուք ձեր արշինով մի՛ չափեք մյուսներին:
Դուք որ հասցրել եք հեղել հազարավոր երիտասարդ մարդկանց արյուն և խեղել հազարավոր ճակատագրեր, դեռ չի նշանակում, որ բոլորն են ձեր պես:
Մեզ համար թանկ է յուրաքանչյուր հայի անվտանգությունն ու համերաշխությունը:
Այդ դու՛ք կարող եք միմյանց դեմ հանել ու թշնամացնել հայ մարդկանց, ո՛չ թե ընդդիմությունը:
Այդ դու՛ք կարող եք անտերության մատնել երկիրը,
120 000 մեր հայրենակիցներին, և անամոթաբար արդարանալ, ո՛չ թե ընդդիմությունը:
Այդ ձե՛ր սրտերն էին փառավորվում տարիներ առաջ, երբ Երևանի կենտրոնում զանգվածային բախումբերով միտինգներ էիք կառավարում:
Այդ դու՛ք էիք պատերին տալիս, ասֆալտին փռում, դավադրական մուրճով քարոզարշավներ անում, դատարաններ շրջափակում և վերջապես մեր ժողովրդի արյուն-քրտինքով ձեռքբերած հաղթանակները թշնամուն նվիրում, ո՛չ թե ընդդիմությունը:
Հանեք ձեր ներքաղաքական վախի ակնոցները և մի՛ պղտորեք մարդկանց հոգիները ձեր շինծու տեղեկատվական արշավներով:
Հանդարտվե´ք, նիկոլիզմի մունետիկներ,ամեն բան լա´վ է լինելու:
Մեր պետության հավիտենականության և հայկական Արցախի համար մենք պայքարելու ենք:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ