«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
  • Արփի ՈՍԿԱՆՅԱՆ. Սեփական անձի անպետքության զգացումն օր-օրի օտարում է հային Հայաստանից

    Արփի ՈՍԿԱՆՅԱՆ. Սեփական անձի անպետքության զգացումն օր-օրի օտարում է հային Հայաստանից

    15.11.2013| 12:31
    Ես հասկանում եմ մարդկանց, որ էլ չեն դիմանում և ուզում են արտագաղթել: Ես նույնիսկ հասկանում եմ նրանց, ովքեր սպառնում են իրենց արտագաղթով։ Նրանք դեռ չեն կորցրել միամիտ հույսը, թե Հայաստանում ինչ-որ մեկի պետք են:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ժամը գա՝ բոլորին էլ ոտնակոխ կանեն

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ժամը գա՝ բոլորին էլ ոտնակոխ կանեն

    14.11.2013| 10:47
    Վերջին տասնամյակը «հավերժ» նախագահների գահավիժման շրջան էր, և արդեն իսկ կարելի է խորհել որոշ օրինաչափությունների մասին. մեկ անգամ իշխանության գալով ու սեփական ժողովուրդներին խաբելու և բռնաճնշելու միջոցով իշխանությունը քսան և ավելի տարիներ սեփական ընտանիքի ձեռքը պահող պետության ղեկավարների զգալի մասի վախճանը տխուր և դաժան եղավ:
  • Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Ծնունդդ շնորհավոր, Վանո՛

    Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Ծնունդդ շնորհավոր, Վանո՛

    13.11.2013| 10:55
    Այսօր մեր Շարժման ամենավառ անհատականություններից մեկի՝ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։ Վանոյի մոտ իրար են խառնված խենթությունն ու պետական մտածողությունը, տաղանվավոր գրողն ու բոլորին հասկանալու բացառիկ հատկությունը։
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Խղճի ձայնն այլևս լսելի չէ, լսելի է ինչ-որ մեկի պատվեր-հրահանգը

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Խղճի ձայնն այլևս լսելի չէ, լսելի է ինչ-որ մեկի պատվեր-հրահանգը

    12.11.2013| 11:59
    Բոլորս պետք է պատրաստ լինենք, որ Հայաստանի դատախազական և ոստիկանական համակարգերում տեղի ունեցող փոփոխությունները հանգեցնելու են երկրի ներսում իրավապահ մարմինների գործունեության ռեպրեսիվ-բռնաճնշիչ գործառույթի սաստկացմանը: Կոռումպացված, բայց համեմատաբար մասնագիտորեն հմուտ և փորձառու կադրերի փոխարեն ասպարեզ են հանվում կախյալ և վերադասի վստահությունն անվերապահորեն և առանց նախապայմանների արդարացնելու պատրաստ երիտասարդ, բավարար կենսափորձ չունեցող իրավապահներ:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ (փաստաբան). Արայիկ Պետրոսյանը պահվում է որպես պատանդ

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ (փաստաբան). Արայիկ Պետրոսյանը պահվում է որպես պատանդ

    11.11.2013| 11:31
    Այսօր ստանձնել եմ ս.թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի պաշտպանությունը:
  • Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Գաթայիս տե՜ր եք, ցախավելիս տեր չե՞ք

    Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Գաթայիս տե՜ր եք, ցախավելիս տեր չե՞ք

    10.11.2013| 13:00
    Երբ ստատուս եմ գրում Գառնու գաթայի մասին՝ էնպես եմ գրում, որ գաթայի ամենախորիսոտ մասը մոտեցնում են ընթերցողիս ռունգերին… Խոր հոտ է քաշում նա, բուրմունքը հասնում է մինչև փոքր ուղեղ, ապա ուղեղի մեծ կիսագնդեր… Փառավորվում է իմ հայրենապաշտ ընթերցողը: Եվ տեսել եք – ընթերցողս ձեռքը տանում է գրպանը, մի ոսկեգույն լայք է հանում՝ ոսկե ճուտիկի նման, և թողնում է էջիս – իրար հետևից լայք-ճուտիկները թափվում են ստատուսիս վրա, ես էլ իմ հերթին եմ փառավորվում:
  • Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Հատո՞ւկ են բազմացնում նման անձանց, չեմ հասկանում

    Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Հատո՞ւկ են բազմացնում նման անձանց, չեմ հասկանում

    09.11.2013| 11:47
    Ճիշտն ասած, Արարատի քաղաքապետի ընտրություններն ինձ մի տեսակ չեն հուզում: Բայց թեկնածուներից մեկի այս ճառը (անունը չեմ ուզում նշել), ինձ հուզեց. ««ԲՀԿ» թեկնածուն իր ելույթում ասաց. «Ես, հպարտ կանգնած ձեր դեմ, դիմում եմ մեր մեծ բարերար, մեր կուսակցության նախագահ պարոն Ծառուկյանին ու հպարտորեն ձեր առջև ասում, պարոն Ծառուկյան, մեր Արարատ քաղաքը շատ, շատ մեծ խնդիրներ ունի:
  • Վարդգես ՕՎՅԱՆ. «Արա´, տեղդ մի քար դիր, դուրս եկ»

    Վարդգես ՕՎՅԱՆ. «Արա´, տեղդ մի քար դիր, դուրս եկ»

    08.11.2013| 13:06
    Բազմաթիվ երազանքներ ունեմ, բայց վաղուց երազում եմ, որ առաջին հերթին իրականանա դրանցից հատկապես մեկը։ Այն է՝ «հրաժարական» կոչվող արարողությունը վերջապես արմատավորվի նաև Հայաստանում:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Իսկ մենք ուղղակի չկանք

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Իսկ մենք ուղղակի չկանք

    08.11.2013| 01:00
    Ալիևը համաձայնել է: Հանկարծ չմտածեք, թե համաձայնել է մեզ համար կարևոր մի զիջում անելու մտքի հետ, ո՛չ, ընդամենը համաձայնել է հերթական անգամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Դրանով հանդերձ, համանախագահ դեսպանների այս առնչությամբ արտահայտած ծանրակշիռ ոգևորությունն ու կատարվածի կարևորության մեջ նաև սեփական ջանքերի բարձրարժեքության հավաստումը բոլորին ի ցույց դնելու մղումն արդեն իսկ պետք է բոլորիս ցնծություն պատճառի:
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ազատության հրապարակում նորը լավ մոռացված հինն է

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Ազատության հրապարակում նորը լավ մոռացված հինն է

    07.11.2013| 16:39
    Շանթ Հարությունյանի արկածախնդրությունը, որի համար մի քանի երիտասարդներ վճարեցին իրենց առողջությամբ, փառք Աստծո` ոչ իրենց կյանքով, այսօր համացանցում և համացանցից դուրս ոմանք փորձում են ներկայացնել որպես հերոսություն, երկիրը կոլապսից հանելու միակ միջոց: