ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

«Աննախադեպ» դիվանագիտության արդյունքները

«Աննախադեպ» դիվանագիտության արդյունքները
31.07.2024 | 11:07

19․09․2019թ․ Փաշինյանի կառավարությունը որոշեց դեսպանատուն բացել Իսրայելում։ Հպարտացան, որ Հայաստանը իրենց օրոք դեսպանատուն է բացում որևէ տեղ։ Մեկ տարի անց տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, որի ժամանակ Իսրայելի ռազմական, մասնագիտական աջակցությունը Ադրբեջանին անգնահատելի է։ Իսկ պատերազմից հետո Իսրայելի ռազմական օդանավերը մշտապես զենք են տղափոխում Ադրբեջան, օկուպացված Արցախում էլ ռազմաբազա են դրել։

Դեսպանատան բացումից հետո նաև հաճախ ենք կարդում Իսրայելում հայկական թաղամասի վրա հարձակումների մասին։

02․12․2022թ․ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Լեհաստանում երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ու պայմանավորվեցին։ Հարաբերությունները սառեցվել էին 2012թ, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին։ Ադրբեջանում Սաֆարովին տրվեց ազգային հերոսի կոչում։

Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորումից շատ չանցած՝ 05․07․2024թ․, այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը օկուպցված Շուշիում մասնակցեց Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Նաև Ադրբեջանի նախագահին ձոն հղեց։

30.07.24թ․ հայտարարվեց, որ առաջին անգամ Հայաստանը դեսպան է նշանակել Սաուդյան Արաբիայում։ Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը ստորագրվել էր 25․11․2023թ․:

Սպասեք զարգացումներին այդ երկրի հետ։

Դատելով նախորդ երկու փորձից՝ կարելի է եզրակացնել՝ Փաշինյանի «աննախադեպ» դիվանագիտության նպատակը հարաբերություն զարգացնե՞լն է, թե՞ առանց այն էլ ոչ նորմալ հարաբերությունները քանդելը։

Փորձեք հիշել երկիր, որի հետ սրանք բարեկամացել են այս 6 տարում։

Չնայած, երբ այս ամենին նայում ենք ադրբեջանաթուրքական շահերի տեսանկյունից, ամեն ինչ տրամաբանության մեջ է։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ