ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինքներդ ձեզ, հավատու՞մ եք

Ինքներդ ձեզ, հավատու՞մ եք
19.12.2023 | 21:04

Գնալով համոզվում եմ, որ ադրբեջանական դպրոցներում պատմության հետ գործերը լավ չեն։

Հենց նոր ինձ գրում է ադրբեջանցի լրագրող և ասում, թե բա 1918 թվականին մենք են հայերին տվել «Իրիվանը»։

Իրիվան ասելով` նկատի ունի Երևան քաղաքը։ Պատկերացնու՞մ եք` ադրբեջանցիները հայերին տվել են Երևանը։

Պատկերացրեք` ադրբեջանցիները հայերին տվել են մեր թվարկությունից առաջ կառուցված Երևանը, որն ավելի հին քաղաք է, քան Հռոմը։

Մեր թվարկությունից առաջ Ադրբեջան չի եղել, այդտեղ ադրբեջանցի չի եղել, բայց չգիտես ոնց Երևանը եղել է ադրբեջանական։

Հետո, մոտ 2600 տարի անց, 1918 թվականին ադրբեջանցիները մեծահոգաբար հայերին հանել և տվել են Երևանը։

Հիմա դիմում եմ նման հիմար մտքեր ասողներին. հասկանում եմ` հաղթել եք, ոգևորվել եք, օգտվել եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից, բայց հիմարությունները, թե Երևանը ադրբեջանական քաղաք է` ո՞վ է դրան հավատում։ Դուք` ինքներդ ձեզ, հավատու՞մ եք:

15 դեկտեմբերի 2020 թ.

Վլադիմիր ՍՈԼՈՎՅՈՎ

Դիտվել է՝ 3187

Մեկնաբանություններ