ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինտեգրման ելման կետը իրավահավասարությունն է և ինտեգրվող ազգերի միջև թշնամության բացակայությունը

 Ինտեգրման ելման կետը իրավահավասարությունն է և ինտեգրվող ազգերի միջև թշնամության բացակայությունը
01.09.2023 | 15:48

«Հումանիտար օգնություն» ուղարկելով Արցախ՝ Ալիևը դիմակազերծեց իր իսկ ձեռքով պտտվող քարոզչական դրույթը, որով հումանիտար ճգնաժամը ներկայացվում էր կեղծ և սադրիչ: Երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում քննարկվում էր այս հարցը, Ադրբեջանի ներկայացուցիչը նկարներ էր ցույց տալիս, թե ինչպես Ստեփանակերտում կերած-խմած հայերը ծննդյան տորթ են կտրում: Իսկ հիմա ալյուր են ուղարկում բնակչությանը սովից փրկելու համար: Ալիևը հեռատես, հմուտ և խորամանկ քաղաքական գործիչ է ու դիվանագետ: 2003-ից միանձնյա լինելով իշխանության գլուխ՝ պարտություններ չի կրել ո՛չ ներքաղաքական, և ո՛չ էլ արտաքին քաղաքական ոլորտներում: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, «փորձված աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում»: Եթե բավականին տևական ժամանակ դու և քո իշխանական պաշտոնյաները առավոտից երեկո, միշտ և ամենուրեք ազդարարում եք հայերի սարքած կեղծ հումանիտար աղետի մասին, հիմա ինչի՞ համար եք ալյուր ուղարկում, ինքներդ ձեզ խայտառակում և բացահայտ ստախոսի պիտակ վաստակում: Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ասած՝ բա քեզ պետք է՞ր, Հեյդարիչ, հայ-հայ «համոզել » էիր, որ կյանքը ուրախ է ապրուստը՝ ձրի, հայերն էլ դերասանություն են անում: Ի դեպ, այս ադրբեջանական «օգնությունը» զրոյացնում և արժեզրկում է նաև վերաինտեգրման մասին Բաքվի պաշտոնական նարատիվը: Ինտեգրացիան ենթադրում է պետությունների և ազգերի կատարյալ փոխվստահություն, իրավահավասարություն, հարգանք միմյանց էթնիկ ինքնության նկատմամաբ, թշնամության բացակայություն և անվտանգային միջավայր: Այս թվարկվածներիցս ոչինչ չկա Արցախի հայության և Ադրբեջանի միջև: Առանց դրանց՝ ինտեգրումը բացառվում է: Ինտեգրացիայի ամենակատարյալ օրինակը Եվրոպական Միությունն է: Եվ անհասկանալի է՝ իրավահավասարության ու փոխադարձ վստահության հիմքի վրա կառուցված ԵՄ լիդերները, տեսնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը, ի՞նչ խղճով են ինտեգրման մասին խորհուրդներ տալիս՝ ոտնատակ տալով ինքնորոշման իրավունքը:

Լավ հասկանալով արդի գլոբալ քաղաքական գործընթացները՝ մասնագիտության բերումով լավ գիտեմ, որ ինտեգրացիան և համագործակցությունը պրոգրես է, մեկուսացումը՝ ռեգրես, հետընթաց: Բայց ինտեգրման ելման կետը իրավահավասարությունն է և ինտեգրվող ազգերի միջև թշնամության բացակայությունը: Արցախի ինքնորոշման իրականացումից հետո միայն կարող է իրականանալ համագործակցությունն ու բարեկամությունը, որը նաև բխում է Ադրբեջանի հասարակ ազգաբնակչության շահերից: Իհարկե հնարավոր է, որ Բաքվում մտածում են միայն ուժային լուծման տարբերակի մասին, որն առավել հավանական սցենար է, քան՝ ներկա ինտեգրման առաջարկը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2533

Մեկնաբանություններ