Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հազա՜ր ամոթ

Հազա՜ր ամոթ
15.08.2024 | 10:01

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն առաջարկում է հայերիս` Բաքվում կայանալիք միջազգային կոնֆերանսին ընդառաջ բոյկոտել այն և չստորագրել խաղաղությանը միտված որևէ փաստաթուղթ, քանի դեռ Ադրբեջանի բանտում են գտնվում մեր հայրենակիցները։ Բա սա ամոթ չի՞ մեզ ուղղված:

ՈՒրեմն ուրիշը մեր հայրենակիցների մասին ավելի շատ է մտահոգ` քան մե՞նք:

- Թու՜, մեր նամուսին, թու՜ հա...

Աբովյանի հերոսը` Աղասին, երկար դեգերումներից հետո հայտնվում է Դսեղում։ Լոռվա իգիթ տղերքը բազկատարած հաճարենու տակ, պաղ աղբյուրի գոգին ճոխ սեղան են բացում ջիգիթ հայի պատվին, սակայն զարմանքով նկատում են, որ Աղասին հոնքերը կիտած մռայլ ամպի նման սևակնել ու պառառ չի դնում բերանը։ Լոռվա քաջերն իրար են անցնում, անվերապահ իրենց օգնությունը առաջարկում Աղասուն, բայց մեծ է լինում նրանց վրդովմունը, երբ իմանում են, որ նրա հարազատ հայրը անազատության մեջ է պարսկական բանտում.

- Թու՛ քու նամուսի,-միաձայն գոչում են,-բա մարդու հերն էլ բանտում լինի ու ինքը քեֆի նստի՞...

Հիմա պարտադի՞ր ա լոռեցի մի ղաչաղ մեզ գլխի գցի, որ կանգնենք մեր հայրենակիցների թասիբի՞ն:

Ախր, մենք շատ բան ենք գլխի ընկնում ու ոչ անտեղի կասկած ունենք, որ նրանք Բաքվին են հանձնվել նիկոլի խոսուն համաձայնությամբ։ Այլ կերպ` որտեղից ջկողականությունը` Սամվել Բաբայանը սահմանն անցնի, իսկ Ռուբեն Վարդանյանը հանձնվի թշնամուն:

Արդյոք մեր իշխանությունները այսպե՞ս չեն ձերբազատվում արժանավոր մրցակիցներից։ Եթե նիկոլի մատը խառը չէ, ապա ինչու՞ բերանը ջուր առած մի խոսք չի ասում ի պաշտպանություն նեղյալների:

Թե՞ սպասում է մինչև 26 թվականի ընտրությունները, մինչև իրական իշխանափոխության հնարավորությունը, մինչև իսպառ անցնի վտանգը:

Բա խիղճը՞, ընտրյալի խիղճը...

Իր խիղճը սրտում չէ, ոչ էլ երիկամներում, այլ մի քիչ ավելի ներքև...

Ես լոռեցի եմ` ո՛չ իգիթ եմ, ո՛չ էլ ղաչաղ, բայց տառապում եմ հայի արժանապատվությամբ.

- Թու՜ , մեր նանուսին, թու՜, անամոթ հայերին...

Նմանները մեր գդակը, մեր պատիվն ու նամուսը գետնովն են տալիս, նրանք «խայտառակում են ողջ ռեսպուբլիկան», ես կասեի` նիկոլի մոգոնած Հայաստան պետությունը...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 304

Մեկնաբանություններ