ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Մեր պահանջն արդար է` կասեցնել հայրենիքի հանձնումը

Մեր պահանջն արդար է` կասեցնել հայրենիքի հանձնումը
05.05.2024 | 21:49

ՈՒնենք 4 օր Հանրապետության Հրապարակում տեղծելու իրական մաքուր հարթակ, որտեղ դիմավորելու ենք Տավուշից եկող ՀԱՆՈՒՆԻ երթը, Սրբազանի գլխավորությամբ:

Կամ մենք միասին, ամեն ինչ մի կողմ դրած, զուտ ՈՒՂՂԱԿԻ ՀԱՅԵՐՈՎ դիմավորում ենք, ու զինվորագրվելով Սրբազանին գործն ավարտին ենք հասցնում, կամ արդեն որերորդ ժողովրդական շարժումը թույլ ենք տալիս հնարամտորեն վերածել նախկինի ու ներկայի պայքարի:

Որտեղ կա միայն պարտվող` Հայ ազգը:

Մի՛ եղիր հաշտ այս ամենի հետ:

Արի միասին դիմավորենք Տավուշի երթը:

Արի միասին դիմավորենք Սրբազանին:

Մեր պահանջն արդար է` կասեցնել հայրենիքի հանձնումը:

Կասեցնել հայի տան ու հողի հանձնումը:

Չպղծել Սահմանադրությունը և վերջ տալ ՍՏԻՆ:

Իշխան ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ