ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ինչ է իրականում պատերազմը, և ինչպես են այն վարում

Ինչ է իրականում պատերազմը, և ինչպես են այն վարում
14.08.2024 | 11:05

Տեսեք ռուսներին և ուկրաինացիներին ու հասկացեք, թե ինչ է իրականում պատերազմը, և ինչպես են այն վարում։ Մեզ մոտ շատերը դեռ պատկերացնում են, թե պատերազմը պարզապես զինվորների միջև կռիվ-կռիվ է:

Կուրսկի վրա գրոհելը՝ քաղաքական որոշում է, սեփական ատոմակայանին հարվածելը՝ քաղաքական որոշում է, ամբարտակը պայթեցնելը և երկրի մի հատվածը ջրհեղեղի ենթարկելը՝ քաղաքական որոշում է:

Մեդիա ճնշմանը տրվելը՝ «Վայ, ո՞նց կլինի, ուկրաինացիները Կուրսկում են», և հակահարձակվել Կուրսկի ուղղությամբ կամ հակառակորդի լավագույն ուժերին Կուրսկ քաշելն ու հարվածել այլ ուղղությամբ՝ քաղաքական որոշում է:

Պատերազմը հիմնականում և գլխավորապես քաղաքական մենեջմենթ է:

Ասում էին, որ խփենք նավթային ինֆրաստրուկտուրային ու Բաքվին, բա իրենք էլ Երևանին կխփեն։ Վայ, ո՞նց կլինի։ Ասում էին՝ վայ, ո՞նց կլինի նոր զորացրվածներին նորից զորակոչենք։ Վայ, ո՞նց կլինի դասալիքներին պատժենք, ընդհուպ մինչև տեղում մահապատժի ենթարկելը, բա իրենք էլ են հայ, չէ՞, վայ, ո՞նց կլինի։ Ու սենց լիքը «վայոնցկլինի»-ներով պատերազմ էինք վարում։

Էս տրամաբանությամբ սկի քուչի կռիվ չես կարող անել։ Ուզում է՝ բաքսյոր-կարատեիստ լինես, եթե մտածես՝ վայ, ոնց կլինի, հանկարծ շորս չճղվի, քեզ էրեխեն էլ ա տփելու։

Ասում էին՝ վայ, թշնամին էսա Ստեփանակերտ ա մտնում, արագ կռիվը կանգնեցրեք։ Կռիվը կանգնեցրին ու «կանգնած կռվում» Ստեփանակերտը «բանտիկով փաթաթած» տվեցին թուրքին։

Երբ թշնամին արդեն մոտենում էր Շուշիին, մի քանի բարձրաստիճան զինվորականների առաջարկեցի ինչքան երկրում սիլիտրա կա՝ հավաքել, վրան ավելացնել ՊՆ-ի ունեցած ամբողջ տրատիլը ու հորել Շուշիում կամ Ստեփանակերտում։ Ու երբ թշնամին մտնի քաղաք, Բեյրութի օրինակով, քաղաքն ամբողջովին պայթեցնել։ Ասում էի՝ եթե ստացվի անգամ թշնամու մեկ ամբողջական բրիգադ իր տեխնիկայով վերացնել, ապա դա, եթե նույնիսկ չբերի բեկման, ապա հաստատ որոշ ժամանակով թշնամուն կկանգնեցնի։ Բերանները բաց ասումն էին՝ վայ, ոնց կլնի, դու առաջարկում ես մենք մեր ձեռքով մեր քաղաքները պայթեցնե՞նք։

Պատերազմը և «բամբակով մառոժնու» փառատոնը հաստատ տարբեր բաներ են։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ