ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պատմություն ունեցողն ուրանում ու ծաղրում է իր պատմությունն ու պատմականը, իսկ պատմություն չունեցողը քո «իրականը» համարում է իր պատմականը և պատրաստվում վերաբնակվել այնտեղ

Պատմություն ունեցողն ուրանում ու ծաղրում է իր պատմությունն ու պատմականը, իսկ պատմություն չունեցողը քո «իրականը» համարում է իր պատմականը և պատրաստվում վերաբնակվել այնտեղ
23.07.2024 | 20:46

Մինչ հեծանվորդը ցինիկ ծաղրուծանակի է ենթարկում մեր պատմական հայրենիքն ու տալիս «իրական» հայրենիքի իր խեղկատակ սահմանումները, նույն այդ ժամանակ Ալիևը մեր «իրական» հայրենիքը հռչակում է որպես իր «պատմական» հայրենիք և պատրաստվում սկզբի համար 300 000 ադրբեջանցի «վերաբնակեցնել» այնտեղ (իմա՝ այստեղ)։

Թվում է, թե սա միակ դեպքն է, երբ Ալիևի ու իր հեծանվորդի խոսքերը չեն բռնում իրար, ավելին՝ խիստ հակասում են։

Ի՞նչ է ստացվում․ պատմություն ունեցողն ուրանում ու ծաղրում է իր պատմությունն ու պատմականը, իսկ պատմություն չունեցողը քո «իրականը» համարում է իր պատմականը և պատրաստվում վերաբնակվել այնտեղ։

Հակասությու՞ն է։

Ամենևի՛ն։

Իրականում Ալիևը դրանով վերջնականապես բացում է իր խաղաթուղթը՝ իր հեծանվորդին։

Հակասությունն այն է, որ բազմահազար թափոնը նույնիսկ բաց խաղաթուղթը չի ուզում տեսնել․ կամ իսպառ քոռացել է, կամ՝ նայում է ու չտեսնելու է տալիս։

Թափոնը բաց թուղթ չի սիրում, փակն է սիրում։ Փակ թղթի մեջ տեսնում է իր երևակայածը, ցանկալին, Եվրամիությունը, խաղաղությունը ու էլի ամեն տեսակ անհնար բաներ․․․

Հիմա՝ Ալիևն իր խեղկատակին դնելով անիվների վրա (այս դեպքում՝ հեծանիվի անիվների)՝ ուզում է ասել, որ սա այլևս պետք չէ իրեն, որ սրանից արդեն ստացել է հնարավորն ու անհնարը, մնացածն արդեն ինքնաբերաբար է լինելու։

Ինքնաբերաբարի մասին շատ պարզ ակնարկում են ամերիկացին ու եվրոպացին՝ խոսելով վաղվա «ցավոտ» զիջումների մասին, կարծես Արցախի ու այլ տարածքների կորուստը, բազմահազար զոհերն ու վիրավորները «անցավ» զիջումներ էին։

Հա, մեկ էլ՝ ինչու՞ է Ալիևը սկզբի համար համառորեն շրջանառում

300 000 թիվը։

Կարծում եմ՝ ուզում է 680 000-ին գումարել 300 000 ու առայժմ ստանալ 1 000 000:

Հեծեք ձեր անիվները։

Անիվը շարժում է, սլացք, թռիչք ու ճախրանք։

Ջհաննամը գրկաբաց ձեզ է սպասում։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5505

Մեկնաբանություններ