ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ֆրանսուա Օլանդի կանայք

Ֆրանսուա Օլանդի կանայք
12.01.2014 | 15:41

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մտադիր է դատի տալ այն ամսագրին, որը հայտնել է դերասանուհի Ժյուլի Գայեի հետ իր սիրային կապի մասին։

BBC-ն տեղեկություն է տալիս բոլոր այն կանանց մասին, որոնց հետ, ինչպես պնդում է մամուլը, Ֆրանսիայի նախագահն այս կամ այն կերպ կապ է ունեցել կամ ունի։

Վալերի Տրիերվեյլեր

Նախագահի պաշտոնական կողակիցը համարվում է Վալերի Տրիերվեյլերը։ Նա 48 տարեկան է, լրագրող, հոդվածներ է գրում Paris Match ամսագրի համար և հարցազրույցներ է վարում հեռուստատեսությամբ։ Զույգը համատեղ կյանքը սկսել է 2007 թվականից, երբ Օլանդը կապերը խզեց Սեգոլեն Ռուայալի հետ։ 2012թ. հունիսին Օլանդը խիստ զայրացել էր Տրիերվեյլերի վրա այն բանի համար, որ Twitter միկրոբլոգում աջակցել էր խորհրդարանական ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած Ռուայալի մրցակցին։ Այս պատմությունն ավարտվեց նրանով, որ տիկինը ներողություն խնդրեց իր մեկնաբանությունների համար՝ հայտարարելով, թե մինչ այժմ ինքը չի գիտակցում, որ սովորական քաղաքացի չէ։ Իսկ Օլանդի և Ռուայալի որդին էլ դեպքից հետո հայտարարեց, որ ո´չ ինքը, ո´չ իր քույրերն ու եղբայրներն այլևս տեսնել չեն ուզում Տրիերվեյլերին։

Սեգոլեն Ռուայալ

Ֆրանսուա Օլանդը Սեգոլեն Ռուայալի հետ քաղաքացիական ամուսնությունից ունի 4 մեծ երեխաներ։ Սեգոլենը Ֆրանսիայում հայտնի քաղաքական գործիչ է։ Զույգերը ծանոթացել են երիտասարդ տարիքում՝ ուսանողական երեկույթի ընթացքում։ Նրանց ժամանակին անվանում էին ֆրանսիական քաղաքական դաշտի ամենահզոր զույգերից մեկը։ Նրանցից յուրաքանչյուրը երկրի նախագահի աթոռը զբաղեցնելու ծրագրեր ուներ։ Օլանդն ու Ռուայալը միասին ապրել են 30 տարի՝ լինելով միայն քաղաքացիական ամուսիններ։ Նրանք հրաժեշտ են տվել միմյանց 2007թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո։ Այս ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել նաև Սեգոլենը, սակայն պարտվել է Նիկոլյա Սարկոզիին։

Ժյուլի Գայե

«Ֆրանս պրես» հանդեսին տված հարցազրույցում նախագահ Օլանդը հայտարարել է, որ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ կապերի մասին հրապարակումներն իր անձնական կյանք ներխուժելու փորձ են։ Միաժամանակ նա չի հերքել դերասանուհու հետ հարաբերությունները։ Վերջինս 2 երեխայի մայր է։ 41-ամյա դերասանուհին մեծ ճանաչում ունի Ֆրանսիայում։ Նա նկարահանվել է Օլանդի նախընտրական գովազդային հոլովակում։ Նրանց սիրային կապի մասին պատմություններն արդեն երկար ժամանակ շրջանառվում են համացանցում։ Գայեն հայտնի վիրաբույժի դուստր է։ Նրա նախկին ամուսինն արգենտինյան ծագում ունեցող կինոռեժիսոր է։

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ