ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Աղետի գոտին դեռևս աղետի գոտի է

Աղետի գոտին դեռևս աղետի գոտի է
07.12.2013 | 13:29

1988-ի դեկտեմբերի 7-ին ես Իջևանի մեր շենքի մոտ կագնած էի: Հանկարծ ոտքերիս տակ ասֆալտը ալիքվեց: Կողքի նայեցի`մեր շենքն օրորվում էր: Նման բան չէի տեսել երբևէ: Եղել էին երկրաշարժեր, որոնց ժամանակ մեր շեմնքը թեթև օրորվել էր, բայց սա ուրիշ բան էր: Մինչև կհասկանայի ինչ է կատարվում` մայրս լեղապատառ մոտեցավ. «Ինչ լավ է տանը չես, ուժեղ երկրաշարժ է, ռադիոյով ասել են` Սպիտակը չկա»: Ո՞նց թե չկա, ո՞նց թե Լենինականը չկա, ո՞նց թե: Շուտով հեռուստացույցով տեսանք դաժան կադրերը: Ես մի քանի օր հագուստով էի քնում, մայրս թույլ չէր տալիս անկողին մտնեմ, որ բան է, եթե ցնցում լինի, վերարկուս առնեմ ու դուրս վազեմ: Այն ժամանակ ինտերնետ չկար: Լուրերը այսքան արագ չէին տարածվում: Շարժման տղաներից մեկը` Իվանը, Սպիտակից Իջևան եկավ մի քանի օր հետո, հանդիպեցինք: Բաներ էր պատմում, որ ապշել էի` արյուն-արյուն-արյուն, մարդիկ` զոհված, վիրավոր-անտուն ու ցավ-ցավ-ցավ…

Այդ ցավը 25 տարի հետո մարդկանց դեռ չի լքել: Աղետի գոտում մի քանի հազար ընտանիք դեռևս տնակներում գոյություն է քարշ տալիս: Այս տարի առանձնապես աճել է Գյումրիից արտագաղթողների թիվը: Նրանք գնում են ընտանիքներով, գնում են մենակ: Շատ կանայք առանց ամուսին են, շատ երեխաներ առանց հայր են մեծանում` տնակներում, չքավորության մեջ: Նման երեխաները բազմաթիվ բարդույթներով են կյանք մտնում: Մեկ տարի առաջ Գյումրիից մի ընտանիքի համար մի քանի ֆեյսբուքցիներ օգնություն կազմակերպեցին: Ընտանիքի ավագ երեխան ասել էր. «Ես ամաչում եմ, որ մենք աղքատ ենք»: Այդ երեխաները ամենաէժանագին կոնֆետի կարոտ են, ամռանը` մրգի կարոտ են, նրանք իրենց կյանքում, հավանաբար, ամենաշատը կարտոֆիլ ու հաց են ուտում: Հարցն այն է, որ պետությունը այդպես էլ աղետի գոտու համար մի համապարփակ ծրագիր չմշակեց: Իշխանության ներկայացուցիչները գուցե փորձեն առարկել, բայց եթե 25 տարի հետո մարդիկ դեռևս տնակներում են, դա պետության վերաբերմունքի որոշակի ցուցանիշ է արդեն:

Աղետը ծանր բան է, մարդիկ չպատճառաբանված կորուստներ են ունենում, կորցնում են հարազատներին, տուն, ունեցվածք, առողջություն: Ու այդ կորուստները ողջ կյանքի ընթացքում նրանց ուղեկցում են: Երբ պետությունը նման մարդկանց սփոփելու ճիշտ ճանապարհները չի գտնում կամ չի ուզում գտնել, մարդկային ողբերգությունը կրկնակի է դառնում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ