Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ստանալ պատմական իմաստ կամ լքել պատմական ասպարեզը

Ստանալ պատմական իմաստ կամ լքել պատմական ասպարեզը
28.03.2024 | 19:00



Եթե սիստեմային կայունության տեսանկյունից նայում ենք մարդկության պատմությանը, ապա ամեն մի կոնկրետ պատմական ժամանակաշրջանում կարելի է տեսնել պետությունների, պետական տիպի միավորումների ու երկրների բաշխումը ըստ կայունության, որը ձգվում է բացարձակ կայուններից ու իրավիճակի տերերից մինչև հարաբերական կայուն, կիսակայուն ու բացահայտորեն անկայուն երկրները։

Ինչպես ցույց է տվել կյանքը, վերջիններս, որպես կանոն, գտնվում են այս կամ այն կայուն հզորի կամ էլ իրավիճակի տերերից որևէ մեկի ազդեցության ոլորտում։

Ըստ որում, գոյություն ունի մի ունիվերսալ չափ, որն ասում է, թե կայունության որ կատեգորիային է պատկանում տվյալ երկիրը։

Այդ չափը սուվերենիտետ կամ ինքնիշխանություն կոչեցյալն է, որը ցույց է տալիս, թե տվյալ երկրում կյանքի ընթացքն ապահովող կարևոր որոշումների որ մասն է ընդունվում ինքնուրույն կերպով և որ մասը՝ օտար տերերի կողմից։

Ըստ որում, հզորների միջև եղած ուժային դինամիկ բալանս-դիսբալանսից կախված, հարաբերական կայունները, կիսակայունները և բացահայտ անկայունները կարող են կայունության մի կատեգորիայից հեշտությամբ անցնել մի այլ կատեգորիայի։

Կայունության սահմանային զոնայում գտնվող երկրների վիճակը, կայունությունից բացի, կարող է բնութագրվել մի այլ հասկացությամբ ևս, որը կարող է ներկայացվել պատմության մեջ նրանց ունեցած իմաստով ու տեղին լինելու հանգամանքով։

Նմանների վիճակի չափից դուրս հեղհեղուկ լինելու պատճառով հաճախ ավելի դիպուկ ու նպատակահարմար է լինում նրանց բնութագրել հակառակ արժեքային կատեգորիաներով, այն է՝ պատմական անիմաստության և անտեղիության տեսակի որակումներով։

Նման իրավիճակում գտնվողների համար առաջին անհրաժեշտությունը հնարավորինս ամենամեծ արագությամբ պատմական իմաստ ստանալն է, քանզի հակառակը կլինի պատմական ասպարեզը լքելը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2968

Մեկնաբանություններ