Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ՀՀ-ն Ադրբեջանին չի պարտվել, ՀՀ-ի ղեկավարն է ընդունել իր անհատական կապիտուլյացիան

ՀՀ-ն Ադրբեջանին չի պարտվել, ՀՀ-ի ղեկավարն է ընդունել իր անհատական կապիտուլյացիան
19.08.2024 | 10:29

Ես չէի թերագնահատի հայերի ներգրավվածությունը ներկա ՌԴ-ի գլոբալ գործընթացներում ինչպես Եվրասիայում, այնպես էլ ԵՄ-ում ու Աֆրիկայում, նաև՝ ԱՄՆ-ում, չնայած ադրբեջանցիների լոբբին էականորեն է ամրապնդվել ՌԴ-ում, բայց վերջը ցույց կտա ով՝ ով է:

Իսկ հայերի պարագայում դա նվիրումն է ու գաղափարական-բարոյական մաքրությունը, իսկ հետո արդեն՝ բիզնեսն ու ճկունությունը, կազմակերչականությունն ու խնդիր լուծելը:

Միշտ հիշե՛ք՝ ՀՀ-ն Ադրբեջանին չի պարտվել, ՀՀ-ի ղեկավարն է ընդունել իր անհատական կապիտուլյացիան Անկարայի առաջ (դրա համար էին այդ անասունին բերել): Իսկ էլիտան պետք է լինի առանց մի գրամ պաթոսի՝ լուռ ու մունջ, ավանդապահ ու պահպանողական, ուսանողները՝ որպես սպա պետության բանակի:

ՀՀ-ում էլիտա պետք է ձևավորել, ու դա պետք է լինեն ռազմական, ազգային, ավանդական, պահպանողական կրթությամբ ու կենցաղով ապրած տղամարդիկ և օջախի հիմք՝ կանայք, որպես հայ մայրեր ու իմաստուն դաստիարակներ, ազգի կուռ ամրության պահապաններ, ընկերներ, թիկունք պահողներ:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ