Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Առակ կնոջ և եկեղեցու մասին

Առակ կնոջ և եկեղեցու մասին
18.08.2024 | 14:58

Մի կին առավոտ վաղ արթնացավ, որպեսզի իր աղոթքը եկեղեցում անի: Հագնվեց և ճամփա ընկավ դեպի եկեղեցի: Կեսճամփին վայր ընկավ ու հագուստը կեղտոտվեց: Վեր կացավ, թափ տվեց շորերը և վերադարձավ տուն: Տանը փոխեց շորերը, իրեն կարգի բերեց և նորից ճամփա ընկավ դեպի եկեղեցի: Ճանապարհի հենց նույն տեղում կրկին վայր ընկավ: Նորից ոտքի կանգնեց, էլի տուն վերադարձավ, փոխեց շորերը և նորից շտապեց դեպի եկեղեցի:

Ճանապարհին նա անսպասելի բախվեց մի անծանոթ մարդու, ում ձեռքին ճրագ կար և հարցրեց նրա անունը.

- Ես տեսա, որ դուք եկեղեցի գալու ճամփին երկու անգամ վայր ընկաք, այդ պատճառով էլ ճրագ բերեցի, որպեսզի կարողանամ ձեր ճամփան «լուսավորել», - ասաց անծանոթը:

Կինը շնորհակալություն հայտնեց նրան և երկուսով շարունակեցին իրենց ճանապարհը դեպի եկեղեցի:

Երբ հասան եկեղեցի, կինն անծանոթից ճրագը խնդրեց, որ եկեղեցի մտնեն ու աղոթեն: Սակայն անծանոթը խուսափեց Աստծո տուն մտնել: Կինը նորից հարցրեց, թե ինչու չի ուզում ներս մտնել և աղոթել:

Անծանոթը պատասխանեց.

- Ես սատանա եմ...

Կինը սա լսելուն պես գետին ընկավ, իսկ սատանան շարունակեց բացատրել.

- Ես ձեզ եկեղեցի գնալու ճանապարհին տեսա և ես հենց նա էի, ում պատճառով վայր ընկաք:

Եվ երբ դուք տուն վերադարձաք, ձեզ մաքրեցիք և հետո իմ ճանապարհով եկեղեցի էիք նորից վերադառնում, Աստված ձեր բոլոր մեղքերը ներեց:

Ես երկրորդ անգամ պատճառ եղա, որ նորից ընկնեք և նույնիսկ դա ձեզ հետ չպահեց, որ տանը մնայիք, այլ ավելի շատ ցանկացաք եկեղեցի վերադառնալ: Այդ պատճառով էլ Աստված ներեց ձեր տան բոլոր անդամների մեղքերը:

Եվ ես վախեցա, որ եթե մեկ անգամ էլ իմ պատճառով վայր ընկնեք, այդժամ Աստված ձեր բոլոր համագյուղացիների մեղքերը կների, այդ իսկ պատճառով էլ ե որոշեցի, որ ավելի լավ է Ձեզ եկեղեցի ուղեկցեմ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Հ.Գ.

Կիրակին Աստծուն նվիրված օր է, աշխատեք այդ օրը տրամադրել Աստծուն, հաճախեք եկեղեցի, մասնակցեք Սուրբ Պատարագներին։

Դիտվել է՝ 4764

Մեկնաբանություններ