06.09.2019|
00:31
Անցած ամռան նույնիսկ ամենահիթային իրադարձությունները՝ Ամուլսարի շուրջ աղմուկը, Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված գործընթացները, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված արդեն քրոնիկ բնույթ կրող անորոշությունները, Սահմանադրական դատարանին առնչվող քաղաքական և ոչ քաղաքական առևտուրը, բազմաթիվ այլ աղմկահարույց ու շոու հիշեցնող ձերբակալությունները, այնուամենայնիվ, չեն կարողանում ստվերել Արցախում տեղի ունեցող զարգացումները և Հայաստանի իշխանությունների դերակատարումն այդ գործընթացներում։