ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ոստիկանը եղել է, կա ու կլինի իշխանությանը

Ոստիկանը եղել է, կա ու կլինի իշխանությանը
26.04.2024 | 13:28

Ոստիկանը մերն է՞. 6 տարվա վաղեմության ախմախ միտքը հերիք է կրկնեք: Ոստիկանը երբեք մերը չի եղել: Ոստիկանը եղել է, կա ու կլինի իշխանությանը: Եվ իզուր չէ, որ ոստիկանության կրեդոն է. «Ով՝ էշ, մենք՝ փալան»:

ՈՒ որ համաձակություն ունենաք, մասնակցեք բողոքի որևէ ակցիայի՝ չնվնվաք ու լացուկոծ չդնեք, երբ ոստիկանները ձեզ ծեծեն ու ջարդեն:

Կամ դուրս մի արի փողոց, կամ, եթե դուրս ես եկել, պատրաստ եղիր ամենավատին, որովհետև ոստիկանը մերը չի:

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2700

Մեկնաբանություններ