Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Ցավալի է լինելու բոլորի համար

Ցավալի է լինելու բոլորի համար
16.02.2024 | 11:35

Խնդիրն այն է, որ խաղաղության դուռը տևական ժամանակով փակվել է աշխարհի ու հատկապես տարածաշրջանի համար։

Անվտանգության երաշխիքները նախ սեփական երկրի ներսում են, հետո` տարածաշրջանում, իսկ հետո միայն` աշխարհում։

Հայաստանի դրածոները անում են հակառակը, ուրեմն, ամեն ինչ ցավալի է լինելու բոլորի, ու հատկապես մեր պետականության համար։

Աստված պահի Հայաստանը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1700

Մեկնաբանություններ