ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արժեհամակարգ և ժողովուրդ

Արժեհամակարգ և ժողովուրդ
30.09.2023 | 12:12

Սկիզբը՝ այստեղ

Ցանկացած ժողովուրդ իր մեծ ու փոքր նպատակներն իրականացնում է սեփական ուժով ու հզորությամբ, մեկ- մեկ էլ՝ շահագրգիռ դաշնակցի աջակցությամբ։

Այս տեսանկյունից ժողովրդի ունակություններն ու գործարար կարողությունները բնութագրվում են երկու տեսակի ուժով ու հզորությունով, այն է՝

1․ Կենսաբանական ուժով ու հզորությամբ, որը հասարակական գործունեության միջոցով վերածվում է

2․ Հասարակական ուժի ու հզորության։

Ուրիշ խոսքով, սննդի միջոցով ստացած էներգիան տարբեր կազմակերպական տեխնոլոգիաների միջոցով վերածվում կամ տրանսֆորմացվում է հասարակական էներգիայի։

Եվ այս տրանսֆորմացիայի հիմքերի հիմքը մարդկանց արժեհամակարգն է, որի մասին արժի խոսել ավելի մանրամասն։

Մարդկանց նույն N թվով կարելի է՝

1․ Հրաշքներ գործել ու առաջադիմել:

2․ Ոչինչ չանելով՝ ամեն ինչ թողնել նույնը ու գոյություն քարշ տալ:

3․ Ինքնակործանման եզակի տեխնոլոգիաներով գնալ դեպի ինքնավերացումը։

Եվ այս բոլորի պատճառը մարդկանց արժեհամակարգն է, որը կյանքի աղբյուրն է։

Պրակտիկ կյանքում ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի միջին հաշվով գործելու P էֆեկտիվություն կամ հզորություն, և առաջին հայացքից թվում է, թե N թվով մարդիկ կունենան N*P գումարային հզորություն, բայց դա այդպես չէ, ու դրա հիմնական պատճառը մարդկանց արժեհամակարգն է։

Որևէ գործ անելիս մարդկանց պրոֆեսիոնալիզմը հարցի միայն մի կողմն է, իսկ հարցի մյուս կողմը մարդկանց համատեղ նույն նպատակը հետապնդելու ունակությունն է, այսինքն, նրանց արժեհամակարգը, ու հարցի երրորդ կողմն էլ՝ ղեկավարության կողմից այս ամենը կազմակերպելու ունակությունն է։

Այսինքն, N մարդկանցից ամեն մեկը, ունենալով միջին հաշվով գործելու P հզորություն, T ժամանակի ընթացքում կարող է գեներացնել Є հասարակական էներգիա՝ Є = N*T*A*P, որտեղ A-ն մարդկանց արժեհամակարգի մտցրած լուման է ընդհանուր գործի մեջ։

Պրակտիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց արժեհամակարգային ու կազմակերպական նախապայմաններով պայմանավարված A մեծությունը կարող է ընկած լինել զրոյից մինչև շատ մեծ արժեքներով դիապազոնում։

Ըստ որում, այն կարող է ունենալ նաև բացասական արծեքներ, որը բնութագրում է բացասական էներգիա գեներացնելու, այսինքն, դավաճանության դեպքը, երբ գեներացրած էներգիան մրցակցի, հակառակորդի կամ թշնամու օգտին է։

Դրանից բացի, մարդկանց կողմից հետապնդվող յուրաքանչյուր նպատակ ունի իր իրականացման համար անհրաժեշտ W մասշտաբի/մեծությամբ գործունեություն և, մյուս կողմից, դրա իրականացման ճանապարհին հանդիպում են D դժվարություններ, այսինքն, տվյալ նպատակի իրականացման համար կպահանջվի W*D հասարակական էներգիա։

Այսինքն, դրված նպատակին հասնելու համար մարդկանց գեներացրած հասարակական Є = N*T*A*P էներգիան պետք է առնվազն հավասար լինի դրա համար անհրաժեշտ W*D հասարակական էներգիային։

Այդ հավասարության արդյունքում կունենանք մարդկանց կամայական գործունեության հավասարումը՝ W*D = N*T*A*P։

Քանի որ մարդկանց որևէ G նպատակի իրականացման հիմքը W գործունեությունն է, այսինքն, G նպատակը W գործունեության արդյունքն է, ապա պարզագույն գծային դեպքում կունենանք՝ G = K*W, կամ W = G/K։

Տեղադրելով W-ի W = G/K արտահայտությունը մարդկանց գործունեության W*D = N*T*A*P հավասարման մեջ, կստանանք G նպատակի կապը մարդկանց գործունեության մյուս բոլոր պարամետրերից՝ G = N*T*A*P/K*D, որտեղից պարզ երևում է, որ G նպատակը համեմատական է A արժեհամակարգին։

Այսինքն, եթե չունես իրավիճակին համապատասխան կամ ադեքվատ արժեհամակարգ, չես էլ կարողանա հասնել որևէ նպատակի:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4154

Մեկնաբանություններ