Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Իմ վճռականությունն անսասան է

Իմ վճռականությունն անսասան է
21.08.2023 | 12:41

Ես ակնկալում եմ, որ դատարանը կպարտադրի իշխանություններին հիմնավորել իմ՝ Հայաստան մուտք գործելու արգելքը:

Մուրադ ՓԱՓԱԶՅԱՆ

Հուսով եմ Երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին, ժամը 15.00-ին (Հայաստանի ժամանակով) մեկնարկելիք նիստում Վարչական դատարանը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հստակ պատասխան կպահանջի, թե ինչու են ինձ արգելել մուտք գործել Հայաստան։
Տարբեր պաշտոնական վարկածները մեկ տարուց ավելի հակասում են միմյանց։ Ի վերջո, պատճառաբանվեց «պետական գաղտնիքը»։ Այժմ ժամանակն է բացահայտելու իրական դրդապատճառները, որոնք դրդել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գնալ այս քայլին։ Ես միակը չեմ, քանի որ Հայաստան վերադառնալու իմ արգելքից մի քանի օր անց նույն ճակատագրին արժանացան Սյունե եւ Մասիս Աբրահամյանները, մի քանի ամիս անց՝ Նժդեհ Գարակավորյանը, Ասլան Ասլանյանը եւ Արենի Մարկոսյանը։ Բոլորն էլ Դաշնակցության անդամներ են։
Հասկանալի է՝ խախտվել են իրավունքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Ազատությունների և ժողովրդավարության դրոշները ծածանելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ամեն քայլափոխի ոտնահարում է դրանք։
Հայաստանի, Արցախի և Հայ դատի պաշտպանությանը ծառայելու իմ 40 տարվա հանձնառությունը հիմնված է խոր համոզմունքների վրա։
Եւ անկախ ամեն ինչից ես շարունակելու իմ պայքարը Հայաստանի և Արցախի համար՝ բոլոր հնարավոր հարթակներում։ Հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության եւ անկախության է, որ մենք պետք է շարունակենք պայքարը։
Կառավարություններն անցնում են, ժողովուրդը մնում է։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի մասնավոր սեփականությունը չէ։
Օրենքի գերակայությունն ունի իր կանոնները, և Նիկոլ Փաշինյանը խախտել է դրանք։
Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատությունը կպարտադրի իշխանություններին՝ հրապարակել իմ մուտքի արգելքի պատճառները։
Դատական նիստը, որը տեղի կունենա երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ին, էական նշանակություն կունենա Հայաստանի ժողովրդավարական մակարդակը որոշելու համար։
Իմ վճռականությունն անսասան է։
Եթե Հայաստանի արդարադատությունը ցույց տա այս խնդիրը լուծելու իր անկարողությունը, ես Հայաստանի կառավարության դեմ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Փարիզ, 21 օգոստոսի 2023 թ․

Դիտվել է՝ 2569

Մեկնաբանություններ