ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մարդը կարիք ունի նաև հոգեկան կամ ոչ նյութական սննդի

Մարդը կարիք ունի նաև հոգեկան կամ ոչ նյութական սննդի
30.04.2023 | 18:54

Կյանքի հարատևումն ու հնարավորինս բարգավաճումն այն հիմնական գլոբալ նպատակն է, որին ձգտում են մարդիկ իրենց վարքի ու գործունեության ամենավերջին մանրուքով անգամ` մի կողմ թողած նույն նպատակին ծառայող ստրատեգիական ու տակտիկական ավելի խոշոր խնդիրներն ու նկատառումները։

Կյանքի հարատևման նույն գլոբալ նպատակը ստիպում է մարդկանց, որ գործունեության ամեն քայլափոխում հետապնդեն այդ գլոբալ նպատակին համապատասխանող որևէ տեսակի նյութական կամ ոչ նյութական շահ կամ էլ այդ երկու շահերի կոմբինացիան։

Հաճախ, մարդկանց թյուրիմացաբար թվում է, թե ոչ նյութական շահը կյանքից կտրված և գաղտնիքների մեջ պարուրված եթերային ինչ-որ մի բան է։

Այնինչ, ամեն ինչ այս հարցում շատ ավելի ոչ եթերային է, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Ամբողջ հարցն այն է, որ մարդը, որպես այդպիսին, բացի մարմնական կամ նյութական սննդից, կարիք ունի նաև հոգեկան կամ ոչ նյութական սննդի, առանց որի կյանքի հարատևում չկա։

Իսկ հոգեկան կամ ոչ նյութական սնունդը կարող է ունենալ ամենաբազմազան դրսևորումներ՝ հաճույքի, լավ ինքնազգացողության, մշտական էմոցիոնալ բարձր տրամադրության, առաջին հայացքից անշահախնդիր սիրո՝ մարդու կամ մարդկանց նկատմամբ, հարգանքը ուրիշների գործունեության նկատմամբ, և այլն։

Այս բոլոր հանգամանքները, ի տարբերություն դրանց հակառակ դեպրեսիոն հանգամանքների, նպաստում են կյանքի հարատևմանը, և դրանով էլ առաջին հայացքից մարդկանց իռացիոնալ թվացող պահվածքն ու դրա հետ կապված գործողությունները լիովին ռացիոնալ են։

Այս առումով չպետք է մոռանալ նաև, որ մարդու հետապնդած նպատակների ճնշող մեծամասնությունը էգոիստական են և, օրինակ, ուրիշին լավ բան անողը առաջին հերթին այդ լավությունն անում է ինքն իրեն։

Ընդհանուր առմամբ, ոչ նյութական նպատակներ հետապնդող ալտրուիստական գործողությունները կարող են հետապնդել զուտ էգոիստական նպատակներ՝ սեփական անձի մասին ավելի նպաստավոր կարծիքի իմաստով, հասարակական դիրքի իմաստով, և այլն։

Բացի դրանից, կյանքում նյութականի ու ոչ նյութականի միջև բալանսը ունի անհատական կամ սուբյեկտիվ բնույթ՝ կախված նրանից, թե մարդիկ ինչ վերաբերմունք ունեն դրանց նկատմամբ։

Իսկ ինչ վերաբերում է անշահախնդիր սեր կոչված բարդ երևույթին, ապա այն լիովին կարող է կյանքի հարատևման իմաստով լինել շահախնդիր, բայց իր էությամբ խիստ դրական և էմոցիոնալ իմաստով՝ անշահախնդիր։

Հիշենք թեկուզ կենդանու մայրական սերն ու քնքշությունը ձագի նկատմամբ, որը դժվար է շահախնդիր անվանելը, բայց իրականում այն իսկապես շահախնդիր է և ուղիղ գծով ծառայում է կյանքի հարատևմանը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3415

Մեկնաբանություններ