«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ֆրանսիացիների մեծ մասը դեմ է բջջայիններով կորոնավիրուսակիրների տեղորոշմանը

Ֆրանսիացիների մեծ մասը դեմ է բջջայիններով կորոնավիրուսակիրների տեղորոշմանը
14.04.2020 | 11:54

Հարցման համաձայն՝ ֆրանսիացիների 46%-ը պատրաստ է սմարթֆոններում ներբեռնել կորոնավիրուսակիր հիվանդների տեղորոշման հավելվածը: Բջջայիններով տրեկինգի ներմուծման հնարավորության մասին ապրիլի 5-ին հայտարարեց ՆԳՆ նախարար Քրիստոֆ Կաստաները: Իշխանությունները չեն բացառում բջջային կապի օգտագործումը կորոնավարակակիրների տեղաշարժին հետևելու համար, ընդգծելով, որ կգործի միայն կամավորության սկզբունքով: Նման հավելվածներ գործում են մի քանի երկրներում, որտեղ մոլեգնում է COVID-19-ի համաճարակը: Le Monde-ը ապրիլի 8-ին գրել է, որ կառավարությունը գործարկել է StopCovid նախագիծը՝ նպատակ ունենալով մշակել հատուկ հավելված զսպելու վարակի տարածումը «փոխանցման շղթայի բացահայտման» միջոցով: Հավելվածը պետք է օգտատիրոջը տեղեկացնի, որ իրենք եղել են կորոնավիրուսի դրական տեստ ունեցողի կողքին: Ապրիլի 12-ին Le Journal du Dimanche (JDD) հրապարակել է հարցում, որի համաձայն՝ ֆրանսիացիների մեծ մասը դեմ է այդ միջոցին: Հավելվածի օգտագործումից հրաժարվել է հարցվածների 53%-ը, դա նշանակում է, որ կամավորության սկզբունքով գործող ծրագիրը արդյունավետ չի լինի: 46% -ը պատասխանել է, որ պատրաստ է հավելվածն օգտագործել, 45%-ը պատրաստ է հավելվածը ներբեռնել, եթե պարտադիր լինի: Կորոնավիրուսով հիվանդների «լրտեսմանը» դեմ են ձախ կուսակցությունների կողմնակիցները: Հավելվածին դեմ է Ժան Լյուկ Մելանշոնի ծայրահեղ ձախ «Անհնազանդ Ֆրանսիայի» կողմնակիցների 68%-ը: Իշխող «Առաջ, Հանրապետություն» կուսակցութան մեծամասնությունը կողմ է տրեկինգի օգտագործմանը (61%): Հայացքների տարբերություն կա և քաղաքների ու գյուղերի միջև: Քաղաքաբնակների 50%-ն է պատրաստ հավելվածը ներբեռնել, գյուղաբնակների՝ 37%: Հավելվածը նաև տարիքի հարց է՝ տրեկինգին կողմ են 35 տարեկանից փոքր ֆրանսիացիների 50%-ը և 65-ից մեծերի 44%-ը:
RFI


Հ.Գ. Ժողովրդավարությունը մնում է ժողովրդավարություն՝ հազարներով մեռնում են, առողջապահական համակարգը ճռռում է ծանրաբեռնվածությունից, բայց ֆրանսիացիները այդ պայմաններում էլ մտածում են՝ մարդու իրավունքների կարևորության մասին, և քաղաքականությունն էլ միասնական չի դառնում մահվան վտանգի մեծացման առաջ՝ իշխանությունը իշխանություն է, ընդդիմությունը պետք է ընդդիմանա՝ ոչինչ չի կարող փոխվել: Հրաշալի երկիր է Ֆրանսիան, որ ոչնչից գլուխը չի կորցնում:


Իսկ Եվրահանձնաժողովի նախագահ, գերմանուհի Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ երկրներում տարեցները մեկուսացված են մնալու նվազագույնը մինչև տարեվերջ: Bild-ին հարցազրույցում նա ասել է. «Քանի դեռ չկա պատվաստանյութ, պետք է առավելագույնս սահմանափակել տարեցների շփումները: Ես գիտեմ, որ դա ծանր է, որ մեկուսացումը ճնշող է, բայց դա կյանքի ու մահվան հարց է, ուստի մենք պետք է կարգապահ ու համբերատար լինենք»:«Երեխաներն ու երիտասարդները շարժման ավելի մեծ ազատություն կստանան, քան տարեցները ու նրանք, որ հիվանդության վատ պատմություն ունեն»՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ ընդգծելով, որ հույս ունի տարեվերջին պատվաստանյութը կգտնվի: Հատկապես ո՞ր տարիքի մարդկանց է սահմանափակումը վերաբերելու, 61-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չի ճշտել:
Ապրիլի 12-ի տվյալներով՝ Եվրոպայում կորոնավարակից մահերի թիվը 75000 է, 80%-ը՝ Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում: Աշխարհում COVID-19-ից մահացել է 109 000 մարդ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ