ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կո­րո­նա­վի­րուս, կո­ռուպ­ցիա, հան­րաք­վե՝ մտ­նում ենք մարտ

Կո­րո­նա­վի­րուս, կո­ռուպ­ցիա, հան­րաք­վե՝ մտ­նում ենք մարտ
28.02.2020 | 00:17
2020-ը նա­հանջ տա­րի է, նա­հանջ տա­րի­նե­րին լի­նում են ի­րա­դար­ձու­թյուն­ներ, որ մարդ­կու­թյու­նը եր­կար ու­զում է մո­ռա­նալ: 2020-ի չա­րա­բաս­տիկ խոր­հր­դա­նի­շը դառ­նում է կո­րո­նա­վի­րու­սը: Մինչ Չի­նաս­տա­նը փոր­ձում է ճգ­նա­ժա­մից դուրս գալ՝ ա­ռող­ջա­ցած­նե­րի թի­վը մա­հե­րի թվին գե­րա­զան­ցում է, վա­րա­կը տա­րած­վում է աշ­խար­հում: Ա­ռայժմ երկ­րորդ տե­ղում Հա­րա­վա­յին Կո­րեան է, հա­ջոր­դող եր­կր­նե­րում պատ­կե­րը ա­րագ է փո­փոխ­վում՝ ար­դեն 48 եր­կիր: Ֆրան­սիան ու Վիետ­նա­մը հայ­տա­րա­րել են, որ բո­լոր վա­րա­կա­կիր­ներն ա­պա­քին­վել են: Դա լա­վա­տե­սա­կան միակ տե­ղե­կու­թյունն է: Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը նա­խազ­գու­շաց­նում է, որ կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը կա­րող է վե­րած­վել պան­դե­միա­յի: Չի բա­ցառ­վում, որ չկա­յա­նա նաև 2020-ի Եվ­րո­պա­յի ֆուտ­բո­լի ա­ռաջ­նու­թյու­նը:
Կո­րո­նա­վի­րու­սը հա­սել է Վրաս­տան ու Ադր­բե­ջան: Հա­յաս­տա­նը դեռ, փա՜ռք Աստ­ծո, կա­նաչ գո­տում է: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հա­վաս­տում է, որ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են՝ թե կազ­մա­կերպ­չա­կան, թե ախ­տո­րոշ­ման ուղ­ղու­թյամբ: Նա­խա­րա­րու­թյու­նը ձեռք է բե­րել ախ­տո­րո­շիչ թես­տե­րի նոր խմ­բա­քա­նակ, և ախ­տո­րոշ­ման ա­ռու­մով Հա­յաս­տա­նը որևէ խն­դիր չու­նի: Ձեռ­նարկ­վել են մի­ջո­ցա­ռում­ներ` դի­մակ­ներ և ախ­տա­հա­նիչ նյու­թեր ձեռք բե­րե­լու ուղ­ղու­թյամբ, չնա­յած հան­րա­պե­տու­թյան բո­լոր բժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում կան: Լավ, ա­սենք, ախ­տո­րո­շե­ցին ու պարզ­վեց՝ կո­րո­նա­վի­րու­սը կա, հե­տո՞: Բուժ­ման որևէ մի­ջոց Հա­յաս­տա­նում կա՞: Ե­թե ա­յո, ին­չու՞ նա­խա­րա­րու­թյու­նը ո­չինչ չի ա­սում ԲՈՒԺ­ՄԱ­ՆԸ պատ­րաստ լի­նե­լու մա­սին: Ի­րա­նի հետ կի­սա­փակ­ված սահ­մա­նը ե­րաշ­խիք չէ, որ կո­րո­նա­վի­րու­սը Հա­յաս­տան չի մտ­նի: Նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը ֆեյս­բու­քում գրել էր. «Թեհ­րան-Երևան ինք­նա­թի­ռը, ո­րը 52 ուղևո­րի փո­խադ­րեց «Զվարթ­նոց» օ­դա­նա­վա­կա­յան մեր մաս­նա­գե­տի ու­ղեկ­ցու­թյամբ, բա­րե­հա­ջող վայ­րէջք կա­տա­րեց: Բո­լոր ուղևոր­նե­րը նո­րից զնն­վել և ջեր­մա­չափ­վել են, ին­չը բա­վա­րար մի­ջոց է այս պա­հին: Նրանք կգտն­վեն տնա­յին հս­կո­ղու­թյան տակ: Հա­ջորդ չվեր­թը լի­նե­լու է ուր­բաթ օ­րը: Նույն ըն­թա­ցա­կար­գով կի­րա­կա­նաց­վեն բո­լոր կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը»։
Ի՞նչն է խան­գա­րում, որ ռիս­կի գո­տում հայ­տն­վա­ծե­րին ոչ թե տուն ու­ղար­կեն ու հե­ռա­խո­սով զան­գեն ջեր­մու­թյան ու ինք­նազ­գա­ցո­ղու­թյան մա­սին հարց­նեն, այլ, ինչ­պես բո­լոր մյուս եր­կր­նե­րում, նրանց ա­ռանձ­նաց­նեն 14-21 օր՝ մինչև հա­մոզ­վեն, որ ա­ռողջ են: Վա­րա­կը 14-21 օր կա­րող է որևէ կերպ չար­տա­հայտ­վել, բայց վա­րա­կա­կի­րը, ինքն էլ չի­մա­նա­լով, վտան­գում է իր շր­ջա­պա­տում հայ­տն­ված մարդ­կանց: Ին­չու՞ է ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը այդ­քան թեթևա­միտ վե­րա­բեր­վում վա­րա­կին, մի՞­թե Հա­յաս­տա­նի հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը ա­ռանձ­նա­հա­տուկ ի­մու­նի­տետ ու­նեն, ու դա գի­տի միայն ՀՀ հպարտ նա­խա­րա­րը: Ին­չու՞ են հնա­րա­վոր վա­րա­կա­կիր­նե­րին ա­ռանձ­նաց­նում Ֆրան­սիա­յում, Ի­տա­լիա­յում, Ռու­սաս­տա­նում, Ավ­ստ­րիա­յում, Շվեյ­ցա­րիա­յում, Գեր­մա­նիա­յում, պա­րա՞պ են մնա­ցել: Սա խու­ճա­պի կոչ չէ, լոկ տրա­մա­բա­նա­կան հարց է՝ խն­դի­րը ֆի­նանս­նե՞րն են, կազ­մա­կեր­պա­կա՞ն են, թե՞ կա այլ պատ­ճառ: ՈՒ ո՞րն է պատ­ճա­ռը, որ Ար­սեն Թո­րո­սյա­նը ան­խո­ցե­լի է հա­մա­րում հա­յե­րիս ու Հա­յաս­տա­նը: Բժիշկ­նե­րից բա­ցի՝ ա­մե­նավ­տան­գա­վոր գո­տում «Զվարթ­նո­ցի» աշ­խա­տա­կից­ներն են, որ նույ­նիսկ դի­մակ­ներ չեն կրում՝ ա­նընդ­հատ շփ­վե­լով աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից ե­կած­նե­րի հետ: Չի՞ կա­րե­լի կան­խար­գե­լիչ նկա­տա­ռում­նե­րով առ­ժա­մա­նակ դա­դա­րեց­նել դա­սե­րը դպ­րոց­նե­րում ու բու­հե­րում:
Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը դա չգի­տի՞։ Գի­տի, բայց վս­տահ է՝ «Ե­թե վի­րու­սը հայտ­նա­բեր­վի ՀՀ տա­րած­քում, մենք ու­նենք ամ­բող­ջա­կան գոր­ծի­քա­կազմ, որ պայ­քա­րենք վի­րու­սի հետ մեր տա­րած­քում»: Հա՞, որ...
2020-ի նա­հանջ տար­վա փետր­վա­րը իս­կա­պես դժ­վար ա­միս էր՝ ե­ղա­նա­կի տա­քու­պա­ղով: Քա­ղա­քա­կան տա­քու­պա­ղով: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տա­քու­պա­ղով:
Փետր­վա­րի 25-ին ՔՊ-ն դրա­մա­հա­վաք ա­րեց՝ սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի ծախ­սե­րի հա­մար, ու միան­գա­մից հայ­տն­վեց 2 սկան­դա­լի մեջ: Շատ չէ՞ մեկ օր­վա հա­մար: Բայց՝ բնու­թագ­րա­կան է: Նախ՝ լո­գո­յի մա­սին: Հան­րաք­վեի «ա­յո»-ի շտա­բի լո­գոն պարզ պատ­ճե­նումն է 1991-ի ան­կա­խու­թյան հան­րաք­վեի «Ե­րե­կո­յան Երևա­նի» լո­գո­յի, պար­զա­պես «Ա­ՅՈ»-ից հան­ված են զանգն ու շղ­թան: Ֆո­տո­շո­փը 3 մի­լիոն ՀՀ դրամ ար­ժի:
Սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի շր­ջա­նա­կում «Ա­յո»-ի շտա­բը հայ­տա­րա­րել էր «Ա­յո»-ի քա­րոզ­չա­կան բրեն­դին­գի բաց մր­ցույթ, հաղ­թո­ղը ստա­նա­լու էր 3 մի­լիոն դրամ: Երբ «Ա­յո»-ի ֆեյս­բու­քյան է­ջում հրա­պա­րակ­վեց բրեն­դին­գի մր­ցույ­թում հաղ­թո­ղը, մեկ­նա­բան­վեց. «Տաս­նյակ ար­ժա­նի տար­բե­րակ­նե­րից կա­տար­վեց բարդ ընտ­րու­թյուն։ Ներ­կա­յաց­նում ենք ա­ռա­ջին տե­ղը գրա­ված լո­գոն, ո­րը պատ­րաս­տել է Garoon գոր­ծա­կա­լու­թյու­նը»: Հարց՝ ե­թե Garoon գոր­ծա­կա­լու­թյու­նը կա­րող էր ի­րեն մտա­վոր սե­փա­կա­նու­թյան շար­քա­յին գո­ղու­թյուն թույլ տալ, թե­պետ հեր­քում է ու հայ­տա­րա­րում, որ պար­զա­պես ո­գեշ­նչ­վել են, մտա­ծե­լով, որ 29 տա­րի է ան­ցել, ի՞նչ էին մտա­ծում մր­ցույ­թում նրանց տար­բե­րա­կը հաղ­թող ճա­նա­չած­նե­րը: ՈՒ՝ ընդ­հան­րա­պես՝ ի՞նչ մր­ցույթ է, ո՞վ է կազ­մա­կեր­պի­չը, ով­քե՞ր են մր­ցու­թա­յին հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը: Պե­տու­թյան ինս­տի­տու­ցիո­նալ հի­շո­ղու­թյու­նը նաև դա է՝ հի­շել լո­գո­ներն ու պատ­ճե­նու­մը կան­խել: ՔՊ-ում հա­զիվ թե որևէ մե­կը հի­շել է 1991-ի «Ա­յո»-ի լո­գոն, բայց Հա­յաս­տա­նում դեռ կան մար­դիկ, որ նաև 1991-ին են հան­րաք­վեում քվեար­կել ու չեն կորց­րել հի­շո­ղու­թյու­նը: ՔՊ-ն փաս­տի ա­ռաջ է՝ ո­րո­նում է բնօ­րի­նա­կի հե­ղի­նա­կին ու չգի­տի ի՞նչ պա­տաս­խա­նել հար­ցե­րի տա­րա­փին: Շատ տե­ղին կլի­ներ ան­հայտ մր­ցույ­թը չե­ղյալ հայ­տա­րա­րել և Garoon գոր­ծա­կա­լու­թյու­նից հետ պա­հան­ջել գու­մա­րը, ժա­մա­նակ չկորց­նե­լու հա­մար մր­ցույ­թի երկ­րորդ տե­ղում հայ­տն­ված լո­գոն ընտ­րել: Կամ՝ ըն­դու­նել, որ 2018-ից ա­ռաջ էլ Հա­յաս­տա­նում հպարտ հա­յեր են ապ­րել, այն­քան հպարտ, որ ան­կա­խու­թյունն են ընտ­րել կյան­քի ճա­նա­պարհ: Փո­խա­րե­նը ՔՊ-ն ո­րո­շել է՝ 1991-ի լո­գո­յի են­թադ­րյալ 3 հե­ղի­նակ­նե­րին տալ գու­մա­րը, թե­պետ մե­կը հեր­քել է իր հե­ղի­նակ լի­նե­լը, մյու­սը ողջ չէ, եր­րորդն էլ խմ­բա­գիրն է… Մեղմ ա­սած՝ աբ­սուրդ:
Փետր­վա­րի 26-ին ա­սու­լի­սում «Ա­յո»-ի շտա­բի պետ Սու­րեն Պա­պի­կյա­նը հոր­դո­րում էր, որ որևէ մե­կը ար­ջի ծա­ռա­յու­թյուն չմա­տու­ցի իշ­խա­նու­թյա­նը: Ի՞նչ ա­նել, երբ իշ­խա­նու­թյունն ինքն ի­րեն է ար­ջի ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցում: Լո­գո­յի տես­քով՝ ա­կա­մա, դրա­մա­հա­վա­քի տես­քով՝ կա­մա­յա­կան: Սու­րեն Պա­պի­կյանն ա­սու­լի­սում ա­սում էր՝ զար­մա­նա­լի չէ, որ 205 մլն դրամ հա­վաք­վեց՝ ՔՊ-ն քա­ղա­քա­կան դաշ­տի նոր կու­սակ­ցու­թյուն լի­նե­լուց դար­ձել է իշ­խող կու­սակ­ցու­թյուն: Ա­վե­լի լավ է հան­րու­թյու­նից գու­մար հա­վա­քեն, քան օ­լի­գարխ­նե­րից: «Հան­րաք­վեի մա­սին» սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի 19-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի հա­մա­ձայն՝ քա­րոզ­չու­թյու­նը ֆի­նան­սա­վո­րե­լու նպա­տա­կով կա­րող է ստեղծ­վել «Ա­ՅՈ» կամ «ՈՉ» քա­րոզ­չու­թյան մե­կա­կան հիմ­նադ­րամ, 20-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի հա­մա­ձայն՝ հիմ­նադ­րա­մի հաշ­վին կա­տար­ված մու­ծում­նե­րի ընդ­հա­նուր գու­մա­րը չպետք է գե­րա­զան­ցի 100 մի­լիոն ՀՀ դրա­մը՝ չա­փը գե­րա­զան­ցող մու­ծում­նե­րը պետք է փո­խանց­վեն պե­տա­կան բյու­ջե։ Այ­սինքն՝ 105 մի­լիոն դրամ պետք է փո­խանց­վի պե­տա­կան բյու­ջե, բայց պարզ­վեց՝ ոչ: Գու­մա­րը հա­վա­քել է ոչ թե «Ա­յո»-ի շտա­բը, այլ ՔՊ-ն: Ա­յո՞, իսկ քիչ չէ՞ ըն­դա­մե­նը 205 մի­լիոն դրա­մը ՔՊ-ի հա­մար: Ա­ռա­վել ևս՝ 105-ը: Հի­մա սա օ­րեն­քի խախ­տու՞մ է, թե՞ օ­րենք­նե­րը մար­դկանց հա­մար են, բա­­ցա­ռու­թյուն­ներն էլ օ­րենք­նե­րի հա­մար են:
Իսկ ի՞նչ էր ա­սում վար­չա­պե­տը: «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում այս պա­հին գոր­ծող Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը որևէ կապ չու­նի Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի հետ, որևէ իշ­խա­նու­թյուն չու­նի ստա­ցած Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դից և վա­յե­լում է Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի, հայ ժո­ղովր­դի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյան բա­ցար­ձակ ան­վս­տա­հու­թյու­նը»: Միով բա­նիվ՝ ՍԴ-ն չի ներ­կա­յաց­նում ժո­ղովր­դին, և ե­կել է այդ ինս­տի­տու­տը կա­յաց­նե­լու ժա­մա­նա­կը: Եվ, ի­հար­կե, նա նո­րից բարձ­րա­ձայ­նեց կռ­նա­տու­թյան թե­ման: Ընդ­հան­րա­պես՝ ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի բո­լոր սպառ­նա­լիք­նե­րը ի­րա­կա­նա­նան, Հա­յաս­տա­նը դառ­նա­լու է հաշ­ման­դամ­նե­րի եր­կիր: Փետր­վա­րի 25-ին նա ա­սում էր, որ մեկ քվեա­թեր­թի­կի կեղ­ծիք ան­գամ չի լի­նե­լու. «Այս քա­ղա­քա­կան թի­մը կկտ­րի սե­փա­կան ձեռ­քե­րը, բայց մի քվեա­թեր­թի­կի ընտ­րա­կեղ­ծիք թույլ չի տա, մի քվեա­թեր­թի­կի։ Ես ան­ձամբ կկտ­րեմ իմ եր­կու ձեռ­քե­րը, բայց մի քվեա­թեր­թի­կի կեղ­ծիք թույլ չեմ տա, ո­րով­հետև հա­կա­ռակ դեպ­քում դա կն­շա­նա­կի ջն­ջել մեր ապ­րած ամ­բողջ կյան­քը, այն բո­լոր ար­ժեք­նե­րը, ո­րի վրա մենք կանգ­նած ենք»: Հրա­շա­լի է, բայց ին­չու՞ են բո­լոր օ­րի­նակ­նե­րը թա­թիկ­նե­րից՝ ձեռ­քեր ան­դա­մա­հա­տե­լու դաշ­տից: Գու­ցե վար­չա­պե­տը չկա­յա­ցած վի­րա­բու՞յժ է, որ բո­լոր ախ­տե­րի միայն մեկ բու­ժում գի­տի՝ կտ­րել-գցել: Ե­թե իս­կա­պես բժիշկ լի­ներ, կի­մա­նար, որ ձեռք ու ոտք կտ­րե­լը հար­ցի լու­ծում չէ՛ նույ­նիսկ բժշ­կու­թյան մեջ, հի­վան­դու­թյու­նը կա­րող է շա­րու­նակ­վել, ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կր­նե­րում կա ՕՐԵՆՔ…
Փաս­տա­ցի՝ մար­տի 2-ից ապ­րի­լի 3-ը «Ա­յո»-ի քա­րոզ­չու­թյան նպա­տակն է հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նել այն կարևոր կե­տե­րը, որ շար­ժա­ռիթն են սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի: Եվ՝ 650000 ձայն ստա­նա­լը կե­նաց-մա­հու պայ­քար չէ, ժո­ղո­վուրդն ին­քը պետք է ո­րո­շի՝ ի՞նչ է ու­զում: Իսկ վար­չա­կան ռե­սուրս չի օգ­տա­գործ­վե­լու՝ գյու­ղա­պետ, մարզ­պետ, թե թա­ղա­յին հե­ղի­նա­կու­թյուն: Սու­րեն Պա­պի­կյա­նը կար­ծում է, որ կա «Ոչ»-ի ընդ­հա­տա­կյա շտաբ. «Բոյ­կո­տի հե­ղի­նակ­նե­րը շատ մեծ վնաս են հասց­նում քա­ղա­քա­ցուն և քա­ղա­քա­ցու գի­տակ­ցու­թյա­նը»: «Ել­քի» նախ­կին գոր­ծըն­կեր Էդ­մոն Մա­րու­քյա­նը նրա հետ հաս­տատ հա­մա­ձայն չէ. «Իշ­խա­նու­թյու­նը հի­մա խոր տա­ռա­պանք­նե­րի մեջ է, որ ի­րենց ձևա­վոր­ված սցե­նա­րը մենք տա­պա­լել ենք. ի­րենց սցե­նարն էր, որ ան­պայ­ման լի­նի «ոչ»-ի ճամ­բար, «ոչ»-ի քա­րոզ­չա­կան մե­քե­նա, և ի­րենք ի­րենց մե­քե­նան հա­նեն այդ քա­րոզ­չա­կան մե­քե­նա­յի դեմ, և ի­րենց քա­րոզ­չու­թյու­նը հա­ջո­ղու­թյամբ ա­վար­տին հասց­նեն»՝ ա­սել է ԼՀԿ նա­խա­գա­հը: ՈՒ նա հա­մոզ­ված է, որ. «ԼՀԿ-ն ու­ներ ա­ռա­ջի­նը «ոչ»-ի ճա­կատ ձևա­վո­րե­լու լե­գի­տիմ ի­րա­վուն­քը, ո­րով­հետև հան­րաք­վեի անց­կաց­մա­նը խոր­հր­դա­րա­նում դեմ քվեար­կած միակ ուժն էր: Քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում մենք ո­րո­շում ենք կա­յաց­րել, որ այս քա­րո­զար­շա­վի մեջ, այս կեղծ ձևա­վոր­ված հար­ցի՝ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի մեջ չպետք է լի­նի «ոչ»-ի ճամ­բար: ԼՀԿ-ն կոչ է ա­րել բո­լոր ու­ժե­րին չձևա­վո­րել «ոչ»-ի ճամ­բար և դրա­նով ԼՀԿ-ն ձևա­վո­րել է քա­ղա­քա­կան օ­րա­կարգ: Այն, որ այ­սօր չկա «ոչ»-ի ճամ­բար, դա ա­րել է ԼՀԿ-ն»: Մո­լո­րու­թյան մեջ չէ՞ Էդ­մոն Մա­րու­քյա­նը: Ի՞նչ քա­ղա­քա­կան օ­րա­կարգ է ԼՀԿ-ն ձևա­վո­րել, և ի­րոք չկա՞ «ոչ»-ի ճամ­բար: ԼՀԿ-ն, կամ ԲՀԿ-ն, որ ի­մաս­տուն լռում է, չե՞ն գնա­լու հան­րաք­վեի: Բոյ­կո­տու՞մ են՝ ինչ­պես ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, թե՞ գնա­լու են ու «դեմ» են քվեար­կե­լու՝ ի­րենց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով կողմ լի­նե­լով ՍԴ կազ­մի փո­փո­խու­թյա­նը: Ե­թե գնա­լու ու «Ա­յո» են քվեար­կե­լու, ի՞նչ քա­ղա­քա­կան օ­րա­կարգ է ԼՀԿ-ն ձևա­վո­րել, որ բխում է Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տից: ՈՒ սա միակ աբ­սուր­դը չէ քա­ղա­քա­կան դաշ­տում:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Փետր­վա­րի 25-ին՝ Անդ­րա­նիկ Օ­զա­նյա­նի ծնն­դյան օ­րը, որ ոչ ոք չհի­շեց ու չն­շեց,
Երևա­նում զու­գա­հեռ երկ­րորդ ու եր­րորդ նա­խա­գահ­նե­րի դա­տա­վա­րու­թյուն­ներն էին, իսկ Մոսկ­վա­յում խայ­տա­ռակ հա­կա­հայ ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյուն է սկս­վել՝ «Մյուն­խենն ու նրա հետևանք­նե­րը» հե­տագ­ծով: «Նե­զա­վի­սի­մա­յա գա­զե­տան» ամ­բիոն է դար­ձել՝ հայ­տա­րա­րե­լու, որ Սում­գա­յի­թի սպան­դը հա­յերն են սադ­րել: ՈՒ դա միակ հրա­պա­րա­կու­մը չէ «Խփիր հա­յե­րին, փր­կիր Ռու­սաս­տա­նը» թե­մա­յով, որ ֆի­նան­սա­վո­րում է Բա­քուն, բայց ե­թե չլի­ներ ՌԴ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մա­ձայ­նու­թյու­նը, որևէ տող կամ բառ չէր հայ­տն­վի թեր­թե­րում ու ե­թե­րում: Ա­ռա­վել ևս, որ հայ­կա­կան կայ­քերն էլ ՌԴ տա­րած­քում «Ռոս­կոմ­նադ­զորն» է ար­գե­լա­փա­կում: Բաք­վում էլ Էր­դո­ղանն է հայ­տա­րա­րել, որ Ղա­րա­բա­ղի հար­ցը Թուր­քիա­յի հարցն է: Այ­սինքն՝ ռուս-թուրք-ադր­բե­ջա­նա­կան բա­րե­կա­մու­թյու­նը բո­լոր հար­ցե­րում կա­րող է ձա­խող­վել, բա­ցի՝ հա­կա­հայ­կա­կա­նու­թյան: Իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը պայ­քա­րում է կո­ռուպ­ցիա­յի դեմ՝ գոհ ու դժ­գոհ է, սպառ­նում է դա­վա­ճան­նե­րին՝ ա­նա­նուն ու ան­դեմ, ու նո­րից մո­ռա­նում է, որ պե­տու­թյունն ին­քը չէ, ու կա Օ­ՐԵՆՔ, ո­րով մե­ղա­վոր­նե­րը պետք է պատժ­վեն: Հարց՝ հա­մար­ժե՞ք են մեր օ­րա­կար­գե­րը աշ­խար­հի օ­րա­կար­գե­րին, թե՞ մենք կղ­զի ենք, որ­տեղ ո­չինչ չի լի­նե­լու: Իշ­խա­նու­թյան կար­ծի­քով: Հա՞, որ…
Դիտվել է՝ 5125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ