...Այլասերվածներին մեր գլխին նստեցնելու համար
24.12.2019 | 00:24
Այլասերվածների «իրավունքների» պաշտպան, նրանց հովանավորող սորոսական այս կազմակերպությունները և նրանց ներկայացուցիչ հանդիսացող անձինք (դեռ չենք անդրադառնում նրանցից ոմանց` սեռական փոքրամասնությանը պատկանելու, այլասերված լինելու հարցին) իրենց մեծ ներդրումն են ունեցել «թավշյա հեղափոխություն» կոչվածի իրականացման գործում: Նաև այս հանգամանքը նկատի ունենալով, նրանք, որպես «թավշյա հեղափոխության» արդյունքի փայատեր, ՀՀ իշխանություններից պահանջում են օրենսդրական այնպիսի «բարեփոխումներ», որոնցով Հայաստանն էլ ավելի կթաղվի սոդոմական մեղքի մեջ, այլասերվածներն էլ, պատկերավոր ասած, կելնեն, կնստեն հասարակության գերակշիռ մեծամասնության` ավելի քան 99 տոկոսը կազմող առողջ հատվածի գլխին:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿՎԱԾ ԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՆԵՐԻ ԿԱՄՔԸ
Թեկուզ միայն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում ՀՀ ներկայիս իշխանությունների դիրքորոշումը լիովին բավարար է փաստելու, որ նրանք մեծապես կատարում են այլասերվածների, նրանց իրավունքների պաշտպանների ու հովանավորների, այդ թվում նաև Արևմուտքի համապատասխան կառույցների կամքն ու ցանկությունները:
Վերոնշյալին, իհարկե, կարող ենք ավելացնել նաև փաշինյանական հակաքրիստոնեական, հակաեկեղեցական, հակաէջմիածնական իշխանության որոշակի օրենսդրական նախաձեռնություններ, որոնց առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք, ինչպես նաև գոնե մինչև 16 տարեկան անձանց շրջանում այլասերման քարոզը քրեականացնող օրենքի նախագծի մերժումը խորհրդարանական մեծամասնության կողմից:
Սակայն, ինչպես պարզվեց օրերս, Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի ղեկավար Լարիսա Մինասյանին, նրա թիմին, Սաքունցին և մյուսներին նույնիսկ այս ամենը դեռ չի բավարարում, և նրանք ավելիին հասնելու համար պատրաստվում են հաջորդ ամիս, այսպես կոչված զեկույցներով դիմելու Արևմուտքի համապատասխան կառույցներից մեկին` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, որպեսզի վերջինս Հայաստանի նկատմամբ «աչոկներ» հավաքի և ՀՀ իշխանություններից պահանջի իրականացնել զեկուցողների առաջարկած օրենսդրական «բարեփոխումները», այսինքն` չարափոխումները: Այլ կերպ ասած` պահանջի իրականացնել Հայաստանի կործանման Սորոսի, երկիրը ներսից փլուզելու, ոչնչացնելու գնդապետ Դանի և ժողովուրդների կործանման Ալան Դալեսի դավադիր ծրագրերը:
Հայաստանում գործող, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան») կազմակերպմամբ, ս. թ. դեկտեմբերի 18-ին «ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան» հյուրանոցում հավաքվել են իրար գլխի ու «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ նստաշրջանում Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» վերտառությամբ հանրային քննարկում ծավալել:
Վերոնշյալ միջոցառման պաշտոնապես հայտարարված նպատակն է եղել ներկայացնել Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քաղաքացիական հասարակության մշտադիտարկման ամփոփ արդյունքները ներառող, քաղաքացիական հասարակության կողմից պատրաստված և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին (20-31 հունվարի, 2020 թ.) ներկայացվելիք զեկույցները, ինչպես նաև քննարկում ծավալել մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգի շուրջ:
Ըստ ՀՀ-ում գործող ավելի քան 60 հասարակական կազմակերպություններ միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին ներկայացվելիք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ զեկույցի 1-ին մասի «Խտրականություն սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքերով» կետի, «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները 2015-2017 թվականներին արձանագրել են ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության հանցագործությունների 35 միջադեպեր, սակայն համապատասխան իրավակարգավորումների բացակայությունը սահմանափակում է արձանագրված հանցագործություններից շատերի առթիվ իրավական միջոցներ կիրառելու հնարավորությունը: Ոստիկանությունը չի կատարում նրանց նկատմամբ սպառնալիքների և բռնության դեպքերի արդյունավետ և համապարփակ քննություն»:
Այս կապակցությամբ նախ նշենք, որ Հայաստանում ոստիկանությունը քննություն իրականացնող մարմին չէ, դրանով զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեն:
Երկրորդ. Հայաստանի քրեական օրենսդրությունում «ատելության հանցագործություններ» հասկացություն չկա ու չպետք է լինի թեկուզ միայն այն հիմքով, որ այն հակասում է իրավական որոշակիության հայտնի սկզբունքին: Հակառակ պարագայում` նույնիսկ այլասերվածների «թանին թթու ասելը» նրանց, նրանց «իրավունքների» պաշտպանների ու հովանավորների կողմից կարող է համարվել իբրև ատելության հանցագործություն, և նրանց պահանջով իբրև այդպիսին որակվել նաև իրավապահ մարմինների կողմից: Հայաստանում դա չի՛ լինելու:
Երրորդ. Հայաստանում 2015-2017 թթ. ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության հանցագործությունների 35 միջադեպեր չեն եղել, նշված թիվն արհեստականորեն ուռճացված է, զեկույցում առկա տեղեկատվությունը` կեղծ, և սա` անկախ նրանից, որ այդ թիվը նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին Հայաստանից ներկայացված և որոշ դեպքերում զրպարտությունների հիման վրա կառուցված «Ատելության հիմքով հանցագործությունների հաղորդում» կոչվածի մեջ, որին հղում են կատարել զեկույցի հեղինակները:
Չորրորդ. Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ վերոնշյալ ժամանակահատվածում չեն եղել այնպիսի հանցագործություններ, որոնց առթիվ համապատասխան իրավակարգավորումների բացակայության պատճառով հնարավոր չի եղել կիրառել իրավական միջոցներ: ՀՀ քրեական օրենսդրությունն ունի լիովին բավարար իրավակարգավորումներ` անձի նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքում իրավական միջոցներ կիրառելու համար:
Հինգերորդ. զեկույցում առկա այն տեղեկատվությունը, թե ոստիկանույունը չի կատարում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ սպառնալիքների և բռնության դեպքերի արդյունավետ և համապարփակ քննություն, կա՛մ իրականությանը չի համապատասխանում, կա՛մ, առնվազն, լուրջ կասկածների տեղիք է տալիս: Հակառակը` ՀՀ քննչական կոմիտեն չի կատարում ԼԳԲՏ անձանց կողմից կատարված հանցագործությունների արդյունավետ և համապարփակ քննություն:
«ԼԳԲՏԻ անձինք և նրանց իրավունքները պաշտպանողներն ատելության հռետորաբանության ու սպառնալիքների թիրախ են դառնում սոցիալական ցանցերում հասարակական գործիչների կողմից` այդ թվում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և խորհրդարանի անդամների»,- նշված է հիշյալ համատեղ զեկույցում:
Վերոնշյալի առնչությամբ շատ հակիրճ նշենք, որ սոդոմական մեղքի և այն տարածողների, այլասերման ուղղակի կամ անուղղակի քարոզով հանդես եկողների քննադատությունը, նախատինքը, պարսավանքը, նրանց ամոթանք տալը, անձանց և իրողություններն իրենց անունով կոչելն ամենևին չեն նշանակում ատելության հռետորաբանություն, բայց եթե զեկույցի հեղինակ սորոսականները շատ են ուզում այդպես համարել, ապա թքած դրա վրա: Սոդոմական մեղքի և այլասերման քարոզով հանդես եկողների նկատմամբ սրանից հետո էլ համապատասխան վերաբերմունքը շարունակվելու է, ընդ որում, ավելի ուժգին և ոչ միայն սոցիալական ցանցերում: Ինչ վերաբերում է ԼԳԲՏ անձանց` սպառնալիքների թիրախ դառնալուն, ապա զեկույցում ուղղակի անտեսված է այն հանգամանքը, որ նրանք հաճախ հենց իրենք են իրենց լկտի հրապարակումներով, պատասխաններով, պահվածքով սադրում և արժանանում դրան:
ԲԱՆՏՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ՉԷ, ԲՈԼՈՐԻՆ ԷԼ ՊԱՐԶ Է, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ
ԼԳԲՏԻ անձինք (լեսբիները, գեյերը, բիսեքսուալները, տրանսվեստիտները, ինտերսեքսները) հաճախ են խտրականության թիրախ դառնում փակ հաստատություններում, օրինակ` բանտերում և բանակում: Այս մասին գրված է Հայաստանից, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խմբի համատեղ զեկույցի 1-ին մասի «Խտրականություն սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքերով» կետում:
«Նույնասեռական բանտարկյալները բռնության, սեռական չարաշահման, նվաստացուցիչ ու խտրական վերաբերմունքի են ենթարկվում թե բանտերի ծառայողների, թե այլ բանտարկյալների կողմից,- նշված է հիշյալ զեկույցում:- Նրանք առանձնացվում են քրեակատարողական հիմնարկների ներսում, տեղավորվում են առանձին խցերում, որոնց պայմանները սովորաբար ավելի վատն են, և հարկադրվում են կատարել նվաստացուցիչ աշխատանք»:
Զեկույցի հեղինակներն ակնհայտորեն անտեսել են, որ բանտերում, ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ-ի և արևմտյան մի շարք այլ երկրների, բռնության ենթարկվում են ոչ միայն այլասերվածները, այլև նորմալ սեռական կողմնորոշում ունեցող բանտարկյալները (նույնիսկ ծանր մարմնական վնասվածքի և սպանության դեպքեր են գրանցվել), բանտն օպերային թատրոն չէ, բոլորին էլ պարզ է, թե ովքեր են բանտերում: Իհարկե, բռնությունը չենք արդարացնում, դա է իրականությունը, հետևաբար ակնհայտ է, որ փորձ է արվում Հայաստանի վրա «բոչկա գլորել» նաև այս առումով:
Արժանահավատ չէ, թե բանտերի ծառայողներն օգտվում են նույնասեռական բանտարկյալների սեռական ծառայություններից, քանի որ նրանք իրենց սեռական պահանջմունքները կամ ցանկությունները բավարարելու այլընտրանքներ ունեն, իսկ նույնասեռական բանտարկյալներից պարզապես կզզվեն ու կզգուշանան ՄԻԱՎ-ով, տարբեր սեռավարակներով վարակվելու վտանգից:
Քանի որ խոսքը նաև «սեռական չարաշահման» մասին է նույնասեռական բանտարկյալների, ապա կարելի է այն տպավորությունը ստանալ, թե նրանք այնտեղ սեռական ծառայություններ են մատուցում, բայց չարաշահման են ենթարկվում` օրվա ընթացքում, ասենք, մեկի փոխարեն, 2 հոգի է օգտվում նրանց սեռական ծառայություններից, այլասերվածներն էլ թեև մի քիչ հոգնում ու տրտնջում են նման ծանրաբեռնվածությունից, բայց իրենց կամքով են տրվում դրան, չեն դիմադրում, պարզապես նրանց մատուցած սեռական ծառայությունները չարաշահվում են այլ բանտարկյալների և բանտերի ծառայողների կողմից: Եթե խոսքն այս մասին է, ապա, բնականաբար, հարց է առաջանում, թե այդ մասին ինչու՞ է նշված զեկույցում, իսկ եթե խոսքը բռնաբարության մասին է, ապա ինչու՞ այդ մասին հստակ և որոշակի նշված չէ։
Իսկ ի՞նչ է` նույնասեռական բանտարկյալներին լավ պայմաններով խցերո՞ւմ պետք է տեղավորեին։
Ինչ վերաբերում է նույնասեռական բանտարկյալներին քրեակատարողական հիմնարկների ներսում առանձնացնելուն, տեղավորելուն առանձին խցերում, որոնց պայմանները սովորաբար ավելի վատն են, ապա նման վերաբերմունքը, եթե համապատասխանում է իրականությանը, միանգամայն բնական է: Եթե ՔԿՀ-ում կան իրենց պայմաններով միմյանցից տարբերվող խցեր, ապա պարզ է, որ բանտարկյալներ պետք է լինեն նաև վատ պայմաններով խցերում:
Հիմա պատկերացրեք իրենց տղամարդկային արժանապատվությունը չկորցրած բանտարկյալների վերաբերմունքը ՔԿՀ-ի ղեկավարության ու ծառայողների հանդեպ այն բանից հետո, երբ նրանք իրենց տեղավորում են վատ, իսկ նույնասեռական բանտարկյալներին` լավ պայմաններով խցերում: Կարծում ենք, մեկնաբանությունների կարիք չկա:
Մինչդեռ, ինչպես պարզվում է զեկույցի թեկուզ այս մասից, Սաքունցն ու նրա նման սորոսականները ցանկանում են, որ այլասերվածները մեր հասարակության մեջ ու նույնիսկ բանտերում ավելի գնահատելի և արտոնյալ լինեն, քան նորմալ մարդիկ: Եթե պղծության, այլասերման, սոդոմգոմորյան կործանման ճանապարհը բռնած արևմտյան մի շարք պետություններում դա իրականություն է, ապա, ի գիտություն այդ նույն Արևմուտքի` ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության և այլ կառույցների, Հայաստանում դա չի՛ լինելու: Ականջներիդ օղ արեք` ովքեր կփորձեն մեր երկրում այլասերվածներին արտոնություններ տալ, ապահովել նրանց այնպիսի «իրավունքների» իրացումը, որոնք այժմ գործնականում ապահովված չեն, նրանց ոտքերի տակ հողն այրվելու է… Հետո թող չոռնան, թե զգուշացված չեն եղել: Սա քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած, քրիստոնեության միջնաբերդ Հայաստանն է և վե՛րջ:
ՋՀԱՆԴԱՄԸ, ԹԵ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԻՆՔ ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ԳԱՂՏՆԻ
ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՏԱՆԱԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԺՇԿԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Գենդերի վերափոխումը որպես առողջապահական ծառայություն Հայստանում կանոնակարգված չէ,- նշված է հիշյալ զեկույցում:- Դրա հետևանքն այն է, որ տրանսգենդեր անձինք վերափոխման վիրահատությունը ստանում են գաղտնի` արտերկրից հրավիրված բժիշկների կողմից, հետագայում չկարողանալով ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ»:
Գենդերի, տվյալ դեպքում` սեռի վերափոխումը ՀՀ առողջապահական ծառայություններում մեր երկրի օրենսդրությամբ ոչ թե կանոնակարգված չէ, այլ նախատեսված չէ, և երբեք էլ չի նախատեսվելու: Դա թույլ չի՛ տրվելու, որովհետև Հայաստանը, կրկնում ենք, քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած երկիրն է ու քրիստոնեության միջնաբերդը, որովհետև մենք մեր Աստծուն չենք ուզում դավաճանել ու չե՛նք դավաճանելու, չե՛նք խախտելու աստվածաշնչյան արգելքն ու Աստծո պատվիրանը, իսկ այն տրանսգենդեր անձինք, որոնք վերափոխման վիրահատությունը ստանում են գաղտնի` արտերկրից հրավիրված բժիշկների կողմից, ապա ջհանդամը, թե տրանսգենդեր անձինք դրանից հետո Հայաստանում չեն կարողանում ստանալ այլասերման վիրահատությունից բխող անհրաժեշտ բժշկական ծառայություններ: Դրա դա՞րդն էլ մենք պետք է քաշենք, մեր պետությունը…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԳՈՐԾՈՂ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՐԵՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ՔԱՐՈԶԻ ՕԳՏԻՆ
Այլասերվածների իրավունքների պաշտպան, պղծագործների հովանավոր, իբրև թե Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող մի քանի տասնյակ, այդ թվում նաև սորոսական ՀԿ-ներ, որոնց մի մասի շարքերում հենց համասեռամոլներ կան, բացահայտորեն հանդես են գալիս Հայաստանում հենց այլասերման քարոզի օգտին` դժգոհելով կամ բողոքելով նրանից, որ, ինչպես զեկույցում է նշված, «ԼԳԲՏԻ անձինք դժվարությունների են բախվում արտահայտվելու և հավաքների ազատության իրենց իրավունքներն իրականացնելիս»:
Հասկանալի է, խոսքը, այսպես կոչված, գեյ-շքերթների մասին է, բայց նորմալ սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ, որոնք մեր հասարակության ավելի քան 99 տոկոսն են կազմում, հավաքներ կազմակերպու՞մ են` իրենց նորմալ սեռական կողմնորոշումն ի ցույց դնելու համար:
Ի՞նչ հավաքների ազատության իրավունք… Հավաքների ազատության իրավունքը, ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն, կարող է օրենքով սահմանափակվել նաև պետական անվտանգության, հասարակական կարգի պաշտպանության, բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Եվ նկատի ունենալով, որ Հայաստանում այլասերվածները, նրանց «իրավունքների» պաշտպանները և հովանավորները գնալով լկտիանում են, ԼԳԲՏԻ անձանց համար հավաքների ազատության իրավունքը վերոնշյալ հիմքերով պետք է օրենքով անհապաղ սահմանափակվի, ինչը պահանջում ենք ՀՀ կառավարությունից և Ազգային ժողովից: Հակառակ պարագայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փաշինյանական իշխանությունը հերթական անգամ կապացուցեն, որ իրենք ևս այլասերվածների «իրավունքների» պաշտպաններից և հովանավորներից են ու կողմնակիցն են Հայաստանում այլասերման, պղծության քարոզի:
«ԼԳԲՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ» ԱՆՎԱՆ ՏԱԿ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԼԳԲՏ
ՍԱՏԱՆԻՍՏՆԵՐԸ
«2017 թվականի հուլիսին ԼԳԲՏԻ թեմայով երկու ֆիլմեր դուրս հանվեցին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրից` ի դրսևորումն Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության կողմից կատարվող գրաքննության և խտրականության,- նշված է զեկույցում:- Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը 2018-ի նոյեմբերին Երևանում չեղարկվեց, որը ոստիկանությունը պատճառաբանեց ֆորումի մասնակիցների անվտանգության երաշխիքներ տրամադրելու անկարողությամբ»:
Նախ նշենք, որ Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրից դուրս հանեց Հայաստանի հասարակության գերակշիռ մասը կազմող առողջ հատվածի բողոքի ու ճնշման արդյունքում, ու շատ ճիշտ արեց:
Ինչ վերաբերում է «Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում» կոչվածի չեղարկմանը, ապա այս դեպքում էլ ՀՀ ոստիկանությունը շատ ճիշտ ու խոհեմաբար վարվեց` հայտարարելով, որ ֆորումի մասնակիցների անվտանգության երաշխիքներ չի կարող տրամադրել: Այլասերվածների այդ պիղծ և աստվածանարգ հավաքի մասնակիցների անվտանգությունն իսկապես երաշխավորված չէր: Հուսով ենք, ՀՀ ոստիկանությունն առաջիկայում էլ այդպես կվարվի, քանի որ նրանց անվտանգությունն ապագայում էլ չի կարող երաշխավորվել: Ընդհանրապես, աշխարհում ԼԳԲՏ քրիստոնյաներ գոյություն չունեն ու չեն կարող լինել, դա կեղծիք է ու նոնսենս, անհեթեթություն անհեթեթությանց, «ԼԳԲՏ քրիստոնյաներ» անվան տակ իրականում հանդես են գալիս ԼԳԲՏ սատանիստները:
ԽԱՅՏԱՌԱԿ ԶԵԿՈՒՅՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ «ԲՈՉԿԱ ԳԼՈՐԵԼ» ՆԱԵՎ ՆԱԻՐԱ
ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՎՐԱ
Իրենց խայտառակ զեկույցում դրա հեղինակները փորձել են «բոչկա գլորել» նաև ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի վրա.
«2019 թվականի ապրիլին Ազգային ժողովում ՀԳՊ-ի հանձնարարականների` Հայաստանի կողմից կատարման հանրային լսումների ժամանակ տրանսգենդեր ակտիվիստը բարձրաձայնեց տրանսգենդեր անձանց նկատմամբ ատելության հանցագործությունների փաստը: Ելույթին հաջորդեց Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի, որը նախագահւմ էր հանրային լսումներով նիստը, հարձակողական արձագանքը: Նախագահի այդ քայլը բորբոքեց ատելության խոսքեր ուղղված ԼԳԲՏԻ համայնքին և խրախուսեց Ազգային ժողովի դիմաց անցկացվող ԼԳԲՏԻ անձանց դեմ բողոքի ակցիաներ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության խորհրդարանական խմբակցությունը 2019 թվականի մայիսին օրենսդրական փոփոխություն նախաձեռնեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում` նպատակ հետապնդելով քրեական պատասխանատվություն սահմանել «մինչև 16 տարեկան անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշումը քարոզելու համար»:
Նախ, քննադատությունը և իրականության օբյեկտիվ գնահատականն ատելության խոսք չեն, և երկրորդ` զեկույցի հեղինակներն այսպիսով մատնել են, որ իրենք դեմ են նույնիսկ մինչև 16 տարեկան անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզի քրեականացմանը, այսինքն` կողմ են դրա քարոզին, այլասերման, պղծության քարոզին: Զեկույցի հեղինակները դրանով իսկ իրենց դուրս են դրել բարոյականության և իրենց հանդեպ հասարակության, մեղմ ասած, նորմալ վերաբերմունքն ակնկալելու շրջանակներից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ, ԱՍՏԾՈ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԹՇՆԱՄԻՆԵՐ ԵՆ, ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Զեկույցի հեղինակները, որոնց մի մասը, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, Հայաստանում Արևմուտքի համապատասխան կառույցների գործակալներ են, անձամբ իմ գնահատմամբ, Հայաստանի ու քրիստոնեության, Աստծո և մարդու թշնամիներ են, սպառնալիք ՀՀ ազգային անվտանգությանը, և նրանց հանդեպ վերաբերմունքը, բնականաբար, պետք է լինի ինչպես թշնամու նկատմամբ վերաբերմունքը: Հետևաբար ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, եթե արդեն չի դավաճանել Հայաստանի Հանրապետությանը և իր բուն առաքելությանը, անհապաղ պետք է զբաղվի Սորոսի հիմնադրամից և Արևմուտքի այլ կառույցներից ֆինանսավորվող հիշյալ զեկույցի հեղինակներով, այդ «ՀԿ» կոչվածներով ու նրանց առնվազն ղեկավարներով, նրանց գործունեությամբ:
ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԼԱԴՐՎՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ
Զեկույցի հեղինակներն առաջարկել են «Սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես պաշտպանված հատկանիշ ներառել խտրականության դեմ պայքարի մասին օրենսդրության մեջ», «Քրեականացնել պետական պաշտոնատար անձանց կողմից սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով հնչեցվող ատելության խոսքը, սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության շարժառիթով պայմանավորված կողմնակալությունը նախատեսել որպես ծանրացուցիչ հանգամանք քրեական օրենսդրության մեջ»:
Նրանք առաջարկել են նաև «Անցկացնել հոմոֆոբ և տրանսֆոբ հարձակումների գործերի` որպես ատելության հանցագործությունների արդյունավետ և համապարփակ քննություն», «Ընդունել օրենսդրություն, որով կճանաչվի և կկանոնակարգվի գենդերի վերափոխումը, որպես առողջապահական ծառայության տեսակ»:
Հետաքրքիր է, որ նրանց այս առաջարկություններն ուղղված են ոչ թե ՀՀ կառավարությանը կամ ԱԺ-ին, այլ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ինչը հերթական ապացույցն է նրա, որ ՀՀ օրենսդրությունը շատ հարցերում, հատկապես մարդու իրավունքների ոլորտում, թելադրվում է Արևմուտքի համապատասխան կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից, նրանք են Հայաստանի Հանրապետության իշխանությունների «պապան», մեր երկիրը ԽՍՀՄ կործանումից հետո կիսագաղութի վերածածները, հետևաբար մեր ազատագրական պայքարն այլընտրանք չունի: Սա պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ:
Վերջում նշենք հիշյալ համատեղ զեկույցի հեղինակ կազմակերպությունների գոնե մի մասի անվանումները` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույց), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Կանանց աջակցման կենտրոն», «Հայաստանի Հելսինկյան կոմիտե», «Հանուն հավասար իրավունքների», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Հանրային քաղաքականության ինստիտուտ», «Իրական աշխարհ, իրական մարդիկ»…
Կարծում ենք, ընթերցողների մի մասը վերոնշյալ կազմակերպությունների հետ կապված շատ բան կվերհիշի…
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-3
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-2
- Իսրայելն անընդունելի պայմաններ է առաջադրել, արյունահեղությունը շարունակվում է
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
- Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա
Մեկնաբանություններ