ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երեկվա երկար օրը

Երեկվա երկար օրը
11.07.2019 | 11:06

2019-ի հուլիսի 10-ը երկար կմնա մեր հիշողության մեջ: Հանրապետության մի քանի ժամով հոսանքազրկումը անակնկալ էր, որի պատճառները կասեն մասնագետները: Երեկվա պաշտոնական բացատրությունների մեջ գերակշռում էր վարկածը, որ հոսանքի տատանումներ են եղել Իրանի էներգահամակարգում, որի հետևանքն էր Հայաստանի հոսանքազրկումը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում էր, որ էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Նախարարությունը նշում էր, որ կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Բայց կան հարցեր, որ այդ աշխատանքային խմբի իրավասությունների շրջանակում չեն.


1. Ճի՞շտ է, որ էներգետիկ համակարգը՝ Երևանի ՋԷԿ-ը, նաև ՀԷՑ-երը, որ պատկանում են մեկ ընկերության, սեփականաշնորհված են, փաստացի՝ ոլորտում չկա մրցակցություն և հայտնի չէ՝ արտադրական ի՞նչ վիճակում են՝ կատարվու՞մ են ներդրումներ, արվու՞մ են անհրաժեշտ նորոգումներ: Ընդհանրապես՝ ամբողջ համակարգը տեխնիկական ի՞նչ վիճակում է: Մի քանի ժամում ստեղծված քաոսը ցույց տվեց հարցի կենսականությունը:


2. Էլեկտրաէներգիայի ու գազի խնդիրը բացահայտորեն միայն ոլորտային չէ, նաև քաղաքական է ու ցույց է տալիս Հայաստանի խոցելիությունը՝ արտաքին միջամտության առաջ: Սա ազգային անվտանգության հարց է ու նույնպես անհետաձգելի լուծում պահանջող:


3. Հուլիսի 10-ին վթարը մի քանի ժամում վերացվեց, ի՞նչ երաշխիքներ, որ այլևս չի կրկնվի:


4. Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը աշխատում են գազով, իսկ գուցե պատճառը գազամատակարարմա՞ն խափանումներն են:


5. Համենայն դեպս՝ եթե իրոք վթարի պատճառն Իրանի էներգահամակարգում տատանումներն էին և հայտնի չէ, թե ինչ զարգացումներ կունենա Իրանում ստեղծված իրավիճակը, կա՞ տարբերակ Իրանի էներգահամակարգից անջատվելու:
6. Ճի՞շտ էր, որ կառավարության կառուցվածքում չկա էներգետիկայի նախարարություն:
7. Երեկվա վթարը օրակարգ չի՞ բերում էներգետիկ անկախության ու հուսալիության համար՝ օր առաջ նոր ատոմակայան ունենալու անհրաժեշտությունը:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Պաշտոնական տեղեկատվության մեջ ոչ մի բառ չկա էներգետիկ վթարի մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկվա երկար օրը ոչ միայն էներգետիկ վթարով կհիշվի: Հայաստանում էր ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը: Եվ դա առիթ էր, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, մեղմ ասած, դեբոշ սարքեն Հանրապետության հրապարակում: Մարդու իրավունքների պաշտպանության, Դոնալդ Տուսկին հանդիպելու ու նրան… Լեռնային Ղարաբաղի մասին հարցեր տալու ցանկության անվան տակ բողոքելու մարմաջը արդեն դառնում է զզվելի: Փաստացի՝ Պուտինից հույսները կտրել են ու հեռացող Տուսկից են կախվում: Որ ի՞նչ: Քոչարյանին «հերոս» կոչելը հատկապես երեկ պարզապես սարկազմ էր՝ հիշելով նրա նախագահության օրոք Հայաստանի տնտեսության ռազմավարական կարևորության օբյեկտների փոխանցումը Ռուսաստանին: Մի քանի ժամից ոստիկանություն բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին: Այսօր ու վաղը նրանք շարունակելու են նույնը: Ինչ-ինչ, բայց Ռոբերտ Քոչարյանին հաջողվում է առանց պաշտոնի էլ մարդկանց կյանքը մանրադրամ դարձնել իր ձեռքին: Մարդկանց, որ ինչպես նա, հայրենիք են ճանաչում փողը: ՝

Դիտվել է՝ 1993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ