Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի և Միջազգային բանկի ներկայացրած տվյալների հիման վրա Bloomberg պարբերականն աշխարհի ամենաառողջ երկրների վարկանիշային աղյուսակն է կազմել:
Ըստ պարբերականի՝ աղյուսակը գլխավորում է Իսպանիան, նրան հաջորդում է Իտալիան լավագույն եռյակը եզրափակում է Իսլանդիան:
Շվեդիան, Ճապոնիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Իսրայելը Սինգապուրը և Նորվեգիան հայտնվել են լավագույն տասնյակում:
Նշենք, որ աղյուսակում, ընդհանուր առմամբ, 169 երիկիր է տեղ գտել:
«Լավագույն երկրների վարկանիշային աղյուսակը կազմելիս՝ մասնագետները հաշվի են առել որոշ գործոններ, ինչպես օրինակ, տվյալ երկրում կյանքի միջին տևողությունը, մաքուր ջրի առկայությունը, ծխողների թիվը և այլն»,- գրում է պարբերականը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ