Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ո՞Ւմ համար է «ղողանջում» Արմագեդոնը-2

Ո՞Ւմ համար է «ղողանջում» Արմագեդոնը-2
24.12.2013 | 01:17

ՀՀԿ-ն տարին փակեց տխուր սոցիոլոգիայով: Այո, խոսքը «դարի պայմանագրի» մասին է: Գազի ողջ ակտիվները սկուտեղի վրա Ռուսաստանին հրամցնելու։
Ձգենք դադարը՝ ասելու` Արմագեդոնն ու Ջրհոսի ժամանակաշրջանը հենց նրանով են առինքնող, որ առաջին հայացքից թվում է, թե իրերն ու երևույթներն այնտեղ անսահման իռացիոնալ, անտեսանելի են: Սակայն իրականում հակառակն է: Ջրհոսի, այն է` 2012-ից հետո ընկած ժամանակահատվածում արդեն թափ է հավաքում արմագեդոնյան այն սինդրոմը, որը Աստվածաշունչը պարզ ձևակերպել է հետևյալ «երկու» բառում` չկա բան, որ հայտնի չդառնա:
Հիմա մեր ինքնության վերջին փշուրը ռուսին մատուցելու հոգևոր մեխանիզմը դիտարկենք: Ասում ենք` վերջին փշուրը, որովհետև դրանից առաջ էլ 49 տարով ռուսական «օրհնված ոտքը», այն է` ռազմաբազան ենք բերել-դրել մեր հողի վրա:
Մեզ «դուխովնի» օգնության հասավ հայոց մեջ «ամենադուխովնի» նախագահը` Լևոն Տեր-Պետրոսյանը` նախորդ օրը հայոց «սեփական» Մայդան չունենալու յուր մտորումներով, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ մայր-Ռուսիային նվիրված ձոն` տողատակերում չթաքնված ամբիցիաներով առ այն, որ ինքը, որպես նախագահ, տարածքներ հետ բերեց Ռուսաստանի օգնությամբ, ինքը Մեծ պայմանագիրը կնքեց Ռուսաստանի հետ, ինքը 2008-ին Մայդան չունեցավ, որովհետև Արևմուտքը շատ լավ գիտեր, թե քանի հազար անգամ Լևոն Զուրաբյանն այդ ընթացքում գնաց Ռուսաստան, «ճ» կլասի մեկից` Կարախանյան կոչված, թեզեր բերելու` ընդդեմ Հայաստանի։ Այս ամենը, ինչպես ասացի, նրա մտքի տողատակերում էր, իհարկե:
Ասել է՝ այն, ինչ անկախության նախորդ քսան տարիներին եփվում էր այս հայրենիքում Տեր-Պետրոսյանի և, իհարկե, Քոչարյանի օրոք, իր վերջնական վավերացումը ստացավ ՀՀԿ-ի, այն է` Սերժ Սարգսյանի օրոք:
Չենք հիշելու, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչ արեց Քոչարյանը այս հայրենիքի հետ, ոչ թե կրկին չառնչվելու սույն «պերսոնին»` Կարախանյան անվանյալ, ով «գտել» էր, որ Քոչարյանն իր պաշտոնավարման տասը տարվա ընթացքում ընդամենը միլիարդներ էր կուտակել խեղճ Հայաստանի հաշվին, այլ որ մեր ողջ ռազմավարական ակտիվները, չեղած ռեսուրսները Քոչարյանը տարավ-դրեց Ռուսաստանի «տակ», այդ թվում և` «ՀայՌուսգազարդը», պահելով ընդամենը դրա քսան տոկոսը, տալով Ռուսաստանին նաև Իրանից Հայաստան դժվարորեն քաշված իրանական գազի «մոնոպոլիան»:
ՈՒ հիմա փոքր-ինչ դժվար է հասկանալ, թե ռեալությունների այսօրվա մակարդակում ինչ են մանում ոչ միայն ՀԱԿ-ն ու յուր արբանյակները, այլև ավելի դժվար է, թե ինչու էր այդքան համառորեն «իրավաբանական» հարցեր տալիս Քոչարյանի մշտական համախոհ, Հայաստանի օդային տարածքը վերջինիս հետ կիսող, համատեղությամբ էլ Հովիկ Աբրահամյանի ջերմ երկրպագու, Ստրասբուրգում Զառա Փոստանջյանին լիբերալորեն ձայնի իրավունք տված Դավիթ Հարությունյանը: Ինչո՞ւ միայն նա: Քննարկումների ժամանակ գրեթե ձուկ կուլ տված, բայց չառողջացած ողջ ՀՀԿ «կաստյակը», որն ակտիվ է ուտելիս, սակայն «ուտելիքը» ձեռք բերելու հարցում, ինչպես տեսանք, բազմապլան խաղերի մեջ է` մի քանի մակարդակներում. պատասխանատվության դույզն-ինչ զգացում չարտաբերելով, այն թողնում է լոկ ՀՀԿ առաջնորդի ուսերին: Ինչևէ:
ՀՀԿ-ն ու յուր մեծամասնությունը վավերացրին «դարի» գազի պայմանագիրը:
ՈՒ այդ ամենում ամենաահավորը ոչ այնքան այդ ահավոր պայմանագիրն էր, որով երեսուն տարի այդ մոնստր «Գազպրոմը» պետք է մենաշնորհաբար գազ մատակարարի հայ ժողովրդին, այլ այն, որ անգամ այս տխուր, ուղղակի սիրտ կեղեքող իրողությունը նույն ՀՀԿ-ի հայտնի թևը փորձեց օգտագործել ի շահ իր ամբիցիաների ու դրանց իրականացման:
Զրո արդյունքով, սակայն, ցավոտ, նստվածքի անչափ թանձր շերտով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ