«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ղեկավարելի՞, թե՞ անղեկավարելի է այս քաոսը

Ղեկավարելի՞,  թե՞ անղեկավարելի է  այս քաոսը
08.11.2013 | 00:46

Հայաստանյան ներքին և արտաքին օրակարգերն աննկատ այնպիսի բլից արագություն են ձեռք բերում, որ երբեմն դրանց ալգորիթմն իսկ չես հասցնում արձանագրել. ԵԱՀԿ համանախագահների այց, հակամարտող երկրների նախագահների սպասվող հանդիպում, նախագահին կից ատոմային էներգետիկայի խորհրդի նիստ, Ռիժկով, Տրայան Հրիստեա, Խրիստենկո և վերջապես՝ Շանթ: Յուր «անոնիմուսով»: Եվ իհարկե` հեղափոխությամբ: Հովիկ Աբրահամյանի մշտական «տակից» խաղերն ու ամբիցիաներն էլ` ձեզ փեշքեշ:
Ղեկավարելի՞, թե՞ անղեկավարելի է այս քաոսը, հարցի երկրորդ կողմն է, պարզապես ազգի պատմությունը լավ իմացողների մեջ տագնապն է խորանում` նախորդ դարասկզբի դասն արդյո՞ք սերտվել է, արդյո՞ք տիեզերքը բարեհաճ կգտնվի լավ սերտած չլինելու դեպքում երկիրը կրկին «մուրճի ու սալի» արանքում չդնելու համար:
Փորձենք հասկանալ: Սկսենք մեզանում երբեք միս ու արյուն չստացած հեղափոխությունից: Շանթից:
Այսպիսով, գլոբալ խաղացողների համար Հայաստանում կա երկու խնդիր՝ վիլնյուսյան գագաթնաժողով և տարածաշրջանում` Սիրիայում և Իրանում սպասվող զարգացումներին ընդառաջ` ոտնատեղի, այդ թվում և՝ Ղարաբաղի խնդիր:
Հեղափոխական, անկառավարելի իրավիճակը ձեռնտու է բոլոր խաղացողներին, նաև՝ հայաստանյան իշխանություններին: Եվ այնուհանդերձ, բաց է մնում հետևյալ հարցը. իր դրսևորումներում մշտապես ազնիվ Շանթ Հարությունյանի քառասունհինգօրյա ժամկետում նախատեսված «հեղափոխությունը» հենց Մաշտոցի «պուրակի» սկզբնամասում խեղել-խեղդելու «օպերացիայում» որքա՞ն էին ՀՀ իշխանությունների, որքան` ռուսական «ագենտուրայի», որքան` արևմտյան «մասնաբաժինները»: Ո՞Ւմ ձեռքում է «հսկիչ փաթեթը»: Վերջին հաշվով, ի՞նչ էին միմյանց ասում Արևմուտքը, Ռուսաստանը, ՀՀ իշխանությունները:
ա) Արևմուտքն ասում էր՝ ունեմ անոնիմուս` Գայ Ֆոքսի դիմակ, որի տակ արաբական աշխարհի, Թուրքիայի «փորոտիքը խառնել» եմ` մի այլ կերպ: Այս պահին Շանթով առաջ-հետ եմ անում, պետք եղավ, ոչ թե Շանթի նման նվիրյալի, այլ մի ահավոր «աննվիրյալի»` ամեն ինչի ընդունակի, կդնեմ «մասկայի» տակ` իմ նպատակին հասնելու, քաոսը կատարյալ դարձնելու համար: Բայց առայժմ դա չեմ անում: Պարզապես իրավիճակն եմ վերահսկողությանս տակ պահում:
բ) Ռուսաստանն ասաց` հո չասի՜ր, յա՛նկի, մի մոռացիր մեր ԱԱԾ-ն` մեր ռազմավարական երկրում, կարծում ես` էդպես հանգիստ Հայաստանը կտանես վիլնյուսյան գագաթնաժողո՞վ, որ երկուսով` Հայաստանի իշխանությունն ու դու, փաստաթուղթ ստորագրե՞ք: Ընդ որում, քեզ եմ ասում, թող ՀՀ «կուլան» լսի. ցանկացած թուղթ-մասնակցություն Վիլնյուսում Հայաստանի կողմից մեզ համար ոչ թե անցանկալի է, այլ անընդունելի: Էլ չեմ ասում, որ պետք է հստակ իմանաք` Յանուկովիչը ևս ոչ մի էական փաստաթուղթ չի ստորագրի Վիլնյուսում: Չե՞ք հավատում. տեսեք` Պուտինի հետ նրա բանակցությունների արդյունքները, տեսեք` ինչ է ասել Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլտը` Վիլնյուսի ու արևելյան գործընկերության կնքահայրը. «Խիստ կասկածում եմ, որ ՈՒկրաինան ստորագրի ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում»։ Պատճառն էլ գիտես՝ Յուլյան է. Վիկտորը չի վստահում ձեզ, թանկագին յանկիներ:
գ) Ի՞նչ է ասում ՀՀ իշխանությունը. հեչ` մի կերպ-մի կերպ փորձում է իրադրությունը ձեռքում պահել, հետևել ոստիկանություն-ԱԱԾ դեբատին` Շանթի «պահով», փորձում է հասկանալ` ինչ կանի ՈՒկրաինան Վինյուսում, որպեսզի ինքն էլ կողմնորոշվի` մասնակցի՞ վիլնյուսյան գագաթնաժողովին, թե՞ վերջնական վերդիկտ կայացնի՝ արձանագրելով.
-Յիս իդ պարը չի՜մ պարում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ