Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Սակագնային այս վոդևիլը կարող էր վերածվել մղձավանջի

Սակագնային այս վոդևիլը  կարող էր վերածվել մղձավանջի
26.07.2013 | 00:52

Երևանում գործող տրանսպորտային միջոցների սակագների բարձրացումը, իսկ երեկվանից արդեն դրա կասեցումը մի շարք հրատապ հարցեր առաջացրին, և մենք պետք է փորձենք պատասխաններ գտնել, հակառակ դեպքում շատ դժվար կլինի անհրաժեշտ եզրահանգումներ անելը:
Եվ այսպես, հարց առաջին. Ի՞նչ էր սա նշանակում, քաղաքապետարանի հերթական քմահաճո՞ւյք, թե՞ Երևանի ավագանու ցուցակում մեծամասնություն կազմող հանրապետական կուսակցության քաղաքական որոշման հետևանք կամ արդյունք:
Հարց երկրորդ. ինչո՞ւ այս հարցը, մինչև համապատասխան որոշում ընդունելը, չի դրվել հանրային լսման:
Հարց երրորդ. ինչո՞ւ ընտրություններից առաջ ՀՀԿ-ն իր պոտենցիալ ընտրողներին տեղյակ չէր պահում նման մտադրությունների մասին, չէ՞ որ, երբ լսում ենք քաղաքապետարանի համապատասխան վարչության ղեկավարին, հանգում ենք այն կարծիքին, որ այս խնդիրը վաղուց էր ծառացել քաղաքապետարանի առաջ:
Հարց չորրորդ. ինչո՞ւ են երկրի բարձրաստիճան այրերն այնպիսի կեցվածք ընդունել, իբր դա իրենց որոշումը չէր, այլ քաղաքապետարանի: Գուցե այս մարդիկ մոռացե՞լ են, թե Երևանի ավագանու ընտրություններից առաջ ինչպիսի ներբողներ էին հնչեցնում հօգուտ Տարոն Մարգարյանի: Եթե հիշում են, ապա այսօր անհասկանալի է դառնում նրանցից շատերի «ՎՏÿ ւՈՑՈ ր ՍՐՈþ» պահելաձևը:
Հարց հինգերորդ. ո՞ւր կորան ընտրություններից առաջ այն բոցաշունչ ելույթները, որոնք հնչեցնում էին Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Էդուարդ Շարմազանովը, այլ գործիչներ:
Հարց վեցերորդ. ո՞ւր է նրանց խոստացած 21-րդ դարի «ավելի լավ Երևանը», արդյոք սա՞ է մեր երազների մայրաքաղաքը, որի քաղաքացիները, գումար չունենալու պատճառով, ճարահատյալ նախընտրում էին ոտքով երթևեկել, քան թե հացի համար նախատեսված գումարն ավելացնել 100 դրամին, որ դառնա պահանջվող 150-ը:
Հարց յոթերորդ. իսկ մենք արդյոք մեղքի մեր բաժինը չունե՞նք այս ամենում, չէ՞ որ մեզնից շատերը կարծում էին, թե 5-10 հազար դրամ ընտրակաշառք վերցնելով շահում են: Գոնե հիմա հասկացա՞ն, թե ոնց են այդ գումարները հետ վերադառնում տերերի մոտ:
Հարց ութերորդ. Արդյոք հասկանո՞ւմ ենք, որ այս ամենը համակարգային խնդիր է, ոչ թե վարչական, իսկ մենք մեր վստահության քվեն տվել ենք այս վարչախմբին և դրանով իսկ ազատել նրան մեր վերահսկողությունից:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հ. Գ- Այս վերջին թանկացումը շատ փակագծեր բացեց, քանզի հանրությունը հերթական անգամ իր մաշկի վրա զգաց, թե ինչ է լինում, երբ քաղաքական մեկ ուժի ձեռքում կենտրոնացած են բոլոր լծակները:

Դիտվել է՝ 3010

Մեկնաբանություններ