Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ինչո՞ւ է աղմկում ԵԺԿ-ի գետը

Ինչո՞ւ է աղմկում  ԵԺԿ-ի գետը
19.03.2013 | 01:15

Սերժ Սարգսյանը վերադարձավ Մոսկվայից: Մոսկվան ակնհայտորեն գոհ էր նրանից: Բրյուսելից էլ վերադարձավ: Իսկ Բրյուսելն այնքան էր գոհ, որ Մարտենսը հերթական անգամ մեղադրվեց ՀՀԿ «գրվելու» մեջ: Ավելին` լուրեր հասան, թե Եվրոպան «գտել» է, որ Րաֆֆին անկանխատեսելի է (շա՜տ), ու, որպես պրոյեկտ, ոչ մի փշուր արևմտյան ոգի չի պարունակում. թող ամերիկացիք ու ռուսները դարդ անեն էդ ամենի շուրջ` մտածել էր Եվրոպան:
Բայց հետո պարզվեց, որ Եվրոպան հայի հետին խելքով «գտել» էր` բայց խի՞: Լավ էլ «պրոյեկտ» է, ինչո՞ւ չօգտվենք: ՈՒ Մարտենսի` Րաֆֆուն ուղղված հայ-խոսքերին ի շարունակություն, խաղի մեջ մտավ ԵԺԿ փոխնախագահ, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Մամեդովը, օյ, կներեք` Բրոկը: Նա ասաց` չկա «և՛-և՛», կա «կա՛մ-կա՛մ». Հայաստանը պետք է կա՛մ ազատ առևտրի գոտուն, ասոցացման պայմանագրին միանա, կա՛մ էլ Մաքսային միություն մտնի, զի այս «ատրիբուտները» միմյանց հակոտնյա են:
Ինչն էլ ներքին «հայացքով» նշանակում էր, որ արևմտացիք նույնքան ներքին համակրանք ունեն Ազատության հրապարակում ձևավորվող կառավարության, այն է` Ազատության հրապարակում ընթացող գործընթացների նկատմամբ:
Եվրոպականից հայկականի փոխանցելով միստր Բրոկի սույն մեսիջները, պետք է ասել, ի դեմս Րաֆֆու ու իր շարժման, Արևմուտքը ցանկանում է հասկացնել Հայաստանին, որ չի հանդուրժելու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, ու եթե հանկարծ` Ազատության հրապարակում տեղի ունեցողը թափ կհավաքի:
Սակայն բանն այն է, որ իր հերթին Ռուսաստանը չի ցանկանում շտապեցնել Հայաստանին ու Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին հասկանում է, որ Մաքսային միություն ասվածը հեշտ ձևավորվողներից չէ, էլ չենք ասում` Եվրասիական միությունը, ու լիքը պայմաններ է դրել մեր ռուսների առաջ` սկսած աբխազական երկաթուղուց, վերջացրած այլ հարցերով:
Բանն այն է, որ Ռուսաստանի օրն էլ մի օր չի, որ վերցնի ու Հայաստանին ասի` արի: Հրեն` էնտեղ էր Բատկան: Գնացել էր իրենց երկու միլիարդը Վլադիմիրից վերցնելու: Չտվեց: Ասաց` դեռ լիքը չպարզված «հանգամանքներ» կան, Բատկա: Ասել է` հերթական անգամ Բատկան, հաստատ, էնպիսի պահանջներ է դրել, որ մայր-Ռուսաստանին ձեռնտու չի եղել: ՈՒրեմն` Բելառուսի հետ դեռ խնդիրներ ունեցող Ռուսաստանը դժվար էլ կարողանա ՈՒկրաինայի հետ իր հարցերը լուծել: Իսկ մինչև հերթը Հայաստանին հասնի, յա` էշը… Հասկացաք։
Զուգահեռ այլ գործընթաց էլ է տեղի ունենում: ԱՄՆ-ը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրոպայում ՀՕՊ համակարգերի տեղադրման չորրորդ փուլը, պատճառաբանելով, որ Իրանը դեռ հեռու է միջուկային զենք ստեղծելու իրողությունից: Այս պահին Ստամբուլում ընթանում են Իրանի հարցով «վեցնյակի» բանակցությունները: Հասկանալի է` տողատակում է նաև Սիրիայի հարցը:
Ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ հարցում էլ հնարավոր չէ որոշակի-կոնկրետ առաջընթաց, ուստի բոլորը կառաջնորդվեն քաղաքականության ոսկի կանոնով` առաջ-հետ տարբերակով: Արդյունքում` Հայաստանը ժամանակ կշահի։
Ի դեպ, դառնալով ԵՄ խաղի կանոններին և միստր Բրոկի (բրոկեր բառի՞ց է արմատը) ասածներին, նկատենք, որ վերջիններիս համար հետ-առաջը նույնպես խիստ «ոսկե» է: Որպես կանոն: ԲՀԿ-ին` բրյուսելյան այցի ժամանակ ընդունել էր ԵԺԿ մեկ այլ փոխնախագահ` պարոն Վիդալը:
Ի՞նչ եղավ վերջում:
Բոլորդ «վիդալի»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ