ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ծառուկյանը գին է բարձրացնում

Ծառուկյանը գին է բարձրացնում
19.10.2012 | 13:24

Ասել ենք` Ծառուկյանի սանրվածքի, հագուկապի, մտա-մենթալ պլանի վրա աշխատում են լուրջ մասնագետներ` թե՛ ԿԳԲ-ի յոթերորդ վարչության նախկին տղերքից, թե՛ արևմտյան որոշակի շրջանակներից: Ի՞նչ է ստացվել «արդյունքում»` բոլորս ենք տեսնում, և որպեսզի հերթական անգամ «սարկազմի» մեջ չմեղադրվենք, ասենք, որ փոփոխություն, իսկապես, կա:

Այս փուլում, երբ Ծառուկյանը վերջնական և, կարծում ենք, նաև տղամարդու խոսք է տվել համապատասխան «վայրում», որ սատարելու է «ՀՀ գործող նախագահին», կրկին հետաքրքիր պասաժ է իրականացվում, ու քանի դեռ նախագահականում չի «կնքվել» եռակողմ «պակտը»` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև` հուշագրի կամ հայտարության տեսքով, Ծառուկյանի իմիջմեյքերները փորձում են բարձրացնել նրա լոտերը, որպեսզի «պակտը» կնքելիս նա անսահման շահեկան դիրքերում լինի, և նախնական պայմանավորվածությունների փակ բաժնում (այս մասը, ըստ ամենայնի չի արտահայտվելու հուշագրում կամ հայտարարությունում) ունենա ոչ թե երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև փոփոխված սահմանադրական հանրաքվեով փոխվարչապետի լայն լիազորություններ (ում կտա այդ պաշտոնը` Ծառուկյանն ինքը պետք է որոշի), այլև ավելին` ավելիի դիմաց:
«Ավելին` ավելիի դիմացը» Ծառուկյանի համար այս խաղում ապահովեց թռիչքը կկվի բնի վրայով: Ո՛չ Հեֆերնին նկատի ունենք, ո՛չ էլ Ծառուկյանից իսկապես «վիրավորված» Ռուսաստանը: Առաջին հերթին ԵՄ կորպուսի հետ վերջին հանդիպումը նկատի ունենք:
Մինչ այդ «կորպուս» մտնելը, նախ այն մասին, որ Արևմուտքը, ինչպես նաև ԲՀԿ արմատական-օսկանյանականն անում են ամեն ինչ և հույսները չեն կորցնում, որ կոալիցիա մտնելուն պես մի գիշերում Կոլյայիչի մոտ կսկսի «կարիե՜ս», ու ԵՄ հանդիպման արդյունքում նա կհրաժարվի արդեն իսկ վերը նշված «տղամարդկությունից»: Դե, էլի, նկատի ունենք տված խոսքից:
Այդպես չէ:
Զի մի մեծ նրբություն կա. բանն այն է, որ Կարասինով երկու տարի առաջ հուշագրված կոալիցիոն-ԲՀԿ-ն (ուր ամրագրել էր, որ պաշտպանելու է գործող նախագահին) նույն այն գիշեր, երբ խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարեց, որ չի «ամուսնանում» ՀՀԿ-ի հետ, որպես կոալիցիոն գործընկեր, զի նրան կրկին «մերձեցել» էր «ԾՈՑՖ ՀցրՖ»-ը և հորդորել` չմտնել կոալիցիա, որպեսզի ինքը Եվրասիական միության գծով լիքը բազար անի Սերժ Սարգսյանի հետ:
Մեկ «նո» էլ, ու անցնենք առաջ. էս որ ԵՄ-ն, Հեֆերնը (էս Հեֆերնը լրիվ կրակ է, էն օրը տեսա՞ք` Հյուսիսային պողոտայից հետո ոնց էր ֆիդայու նման շալախո պարում, լավ` թող լինի քոչարի, պարն ընկել է տղի ոսկորները). էդ որ Հեֆերնն ու իբր մնացածներն ուզում են ԲՀԿ-ն խաղի մեջ մնա իր թեկնածուով (կլինի դա Օսկանյանը, կամ Գագոն), ընդամենը նույն` Սերժի հետ ԵՄ-որեն լավ խաղալու, նրան «կոնտրոլի» տակ պահելու մտահոգությունից է բխում, որովհետև նրանք ևս շատ լավ գիտեն, որ այս պահին էդ մարդը, ուզում են-չեն ուզում, այլընտրանք չունի: Էդ «մարդը», ասինք` Սերժ Սարգսյանն է:
ՈՒ հիմա, երբ ռուսական կողմը նրբագեղ փաթեթավորմամբ Գագոյին լիքը բաներ է հասկացնում «սթափության» մասին իրենց տրակտատներով, մերձ-ԲՀԿ-ական կամ ԲՀԿ-ամերձ (ինչպես կասեր Նիկոլը) փորձագիտական շրջանակներն ընդամենը փորձում են ծխածածկույթով պարուրել ԵՄ կորպուսի այցը` «կանյաչնի»: Որը, հիշենք, գործարանի 135-ամյակի առիթով էր, և ըստ պաշտոնական հաղորդագրության` «համտեսվել են գինի-կոնյակ», որից հետո գնացել «փակ հանդիպման» (մեղա-մեղա):
Եվ ուրեմն` այդ «փակից», որին, ի դեպ, մասնակցել են նաև դիվանագետների կանայք, ԲՀԿ-ագետները եզրակացրել են.
ա) Քննարկվել է Օսկանյանի հարցը… սա, ինչպես ասում են` վերջն է. չէ, խմած մարդկանց «մոմենտով» չենք ասում (մենք ծիրան լինելուն դեմ չենք), այլ էնքա՜ն հետաքրքիր է, թե ինչ է ասել էդ փակ հանդիպմանը Բելառուսի, է՛լ առավել Չինաստանի ներկայացուցիչը Օսկանյանի մասով. վերջինս երևի ասել է` «սյուզուկու-մյուզուկո-պզուկը` կո-կո»:
բ) Քննարկվել են ԲՀԿ-ի նախագահական-ռազմավարական ծրագրերը, և դրանց նկատմամբ արևմտյան և միջազգային հանրության սևեռուն ուշադրությունը` Իրան-Սիրիա զարգացումների, փոփոխվող վիբրացիոն ֆոնի, հաստատվող նոր աշխարհակարգի, Հայաստանը` շվեյցարիատիպ չեզոք գոտի դարձնելու և այդ ամենում ԲՀԿ-ի «բուռն» մասնակցության մասով: 135 տարեկան կոնյակի ազդեցության ներքո:
Մի խոսքով հարց. բարձրացա՞ն այս ամենի արդյունքում ԲՀԿ-ի լոտերը` սպասվող խաղում: Ասինք` «նե՛տ», էլի, «նե՛տ»:
Կովալենկոյենք` երեքշաբթի չե՜ն խ՛ը-մո՛ւմ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ