Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Եվրոպական «պրյանիկ»՝ ինչի՞ դիմաց

Եվրոպական «պրյանիկ»՝ ինչի՞ դիմաց
24.07.2024 | 10:15

«Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա»,- հայտարարվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

* Կասկած չկա, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այս խոսույթը թրենդային է լինելու Հայաստանի իշխանության և պսևդոարևմտամետ շրջանակների խոսքում՝ քողարկելու համար Հայաստանի արտաքին քաղաքականության ակնհայտ ձախողումները:

* Անշուշտ, դրական է, որ Հայաստանը ԵՄ Խաղաղության հիմնադրամից ստանում է 10 միլիոն եվրո՝ պաշտպանական կարիքների համար, սակայն մեր իշխանությունը թաքցնում է այն փաստը, որ Բրյուսելում այս հարցի շուրջ կոնսենսուս կայացել է միայն այն բանից հետո, երբ ԵՄ-ն այլ միջոցներից նույնքան գումար է հատկացրել Ադրբեջանին՝ ականազերծման համար:

* Վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը նույնպես դրական է, սակայն դրա արդյունքը կանխատեսելի չէ: Այդ գործընթացը Մոլդովայի պարագայում տևել է մի քանի տարի, Վրաստանի դեպքում` 6 տարի, ՈՒկրաինայի պարագայում` 9 տարի, Թուրքիան տասը տարուց ավելի անարդյունք բանակցում է: Վիզաների ազատականացումը դրական է, երբ երկիրը պատրաստ է այդ ռեժիմին ու դա օգտագործում է տնտեսական և կրթական ենթակառուցվածքների զարգացման համար, հակառակ պարագայում՝ այն կարող է խրախուսել արտագաղթը:

* Շատ կարևոր է, թե ո՛րն է վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի քաղաքական գինը: Արդյո՞ք այն «պրյանիկ» է, որի դիմաց Հայաստանը հերթական անգամ պետք է իջեցնի նշաձողը հայ-ադրբեջանական հարաբերություններում և ուժեղացնի հակառուսական հռետորաբանությունը:

* Առայժմ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները Բրյուսելից բոնուս են ստացել՝ երկրի ներսում էլեկտորալ կոնսոլիդացիա անելու համար և խրախուսվել են՝ շարունակելու Հայաստանը ռուսական ուղեծրից դուրս բերելու իրենց քաղաքականությունը շարունակելու հարցում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3301

Մեկնաբանություններ