Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՄՆՈՒՄ Է ՀԱՎԱՏԱԼ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆԸ

ՄՆՈՒՄ Է ՀԱՎԱՏԱԼ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆԸ
24.11.2009 | 00:00

Խորհրդարանում այս քառօրյայի ընթացքում քննարկված «ուշագրավ» հարցերից էր թեր—ս 2010-ի բյուջեի նախագծի ներկայացումը` արդեն ՀՀԿ անդամ վարչապետի կողմից: Կուսակցական դառնալը կարծես ավելի վստահ էր դարձրել Տիգրան Սարգսյանին: «Ցանկանում եմ ձեզ հայտնել իմ այն համոզմունքը, որ կուտակված հիմնախնդիրները, այն նպատակները, որ առաջադրել է մեզ հանրապետության նախագահը, այսօր Հայաստանի Հանրապետությունում ի վիճակի է լուծել միայն մեր քաղաքական թիմը` համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- հայտարարեց նա:
2010 թ. բյուջեի նախագծի «առանձնահատկություններից» էր այն, որ գրեթե բոլոր ուղղություններով 2009 թ. բյուջեի համեմատ ծախսերի կրճատումներ կային` անգամ պաշտպանության բնագավառում: Մշտական հանձնաժողովներում քննարկումների ժամանակ այդ առումով նույնիսկ դժգոհություններ էին հնչում: Սակայն լիագումար նիստում ներկայացնելով նախագիծը` վարչապետը նշեց, որ վերջնական տարբերակում կավելացվեն թե՛ ծախսային, թե՛ եկամտային մասերը: Նա մասնավորապես պարզաբանեց, որ բյուջեի վերջնական տարբերակում կներառվեն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շուրջ 24 մլրդ դրամի միջոցները: Տեղեկացրեց, որ արդեն իսկ Եվրամիությունից ստացվել է դրական գնահատական մակրոտնտեսական կայունությունն ապահովելու նպատակով 2010 թ. լրացուցիչ 100 մլն եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, որը նույնպես ներառված չէր բյուջեի նախնական նախագծում: Բյուջեի նախագծի ծախսային մասը, ըստ վարչապետի, ավելանալու է շուրջ 18 մլրդ դրամով` ներառելով ավելացված արժեքի հարկի վերադարձը, — դա համադրելի է դարձնելու 2010 թ. բյուջեն 2009 թ. բյուջեի հետ: Բացի այդ, հանրապետության նախագահը խնդիր է դրել 2010 թ. էապես բարելավել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, որի արդյունքում բյուջեի եկամտային մասը նույնպես կավելացվի շուրջ 17 մլրդ դրամով: Հաշվի առնելով այս լրացումները` 2010 թ. բյուջեի նախագիծը ծավալային առումով շուրջ 50 մլրդ-ով կգերազանցի 2009 թ. բյուջեն: Արդյունքում պաշտպանության նախարարության ծախսերը, Արցախին հատկացվող գումարները կգերազանցեն 2009 թ. ցուցանիշը, անգամ գումարներ կհատկացվեն խնայբանկի ավանդների հատուցման համար, ինչի համար միջոցներ նախնական տարբերակում չէին նախատեսվել:
Ընդունենք, որ բավականին «հետաքրքիր» քայլ է արված. սկզբում ներկայացվում է «պահպանողական» բյուջե, իսկ վերջում հայտարարվում, որ այն նույնիսկ կգերազանցի 2009-ի ծավալները, կբավարարվեն պատգամավորների որոշ առաջարկություններ, — սա, համաձայնեք, արդեն «լուրջ» հիմք է ՀՀԿ-ական պատգամավորների համար` իրենց ելույթներում դրվատելու կառավարության գործունեությունն ու ջանքերը, չնայած 2009 թ. անցած ամիսներին հանրապետությունում արձանագրված 18,3 տոկոս անկմանը, որն ԱՊՀ երկրներում ամենաբարձրն է:
Վարչապետն ասաց նա—, որ բյուջեի դեֆիցիտը լինելու է 6 տոկոսի շրջանակներում, այսինքն` 2009 թ. համեմատությամբ բյուջեի դեֆիցիտը նվազելու է 1-1,5 տոկոսով, «ինչը, բնականաբար, ենթադրում է, որ նվազում է մեր պարտքի ներգրավման տեսակարար կշիռը 2009 թ. բյուջեի հետ համեմատած»: Իսկ պետական պարտքի ընդհանուր ծավալը կկազմի 3 մլրդ 960 մլն ԱՄՆ դոլար` ՀՆԱ-ի 46,3 տոկոսը: Սա գրեթե աննախադեպ ծավալ է, թե— ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ այն գտնվում է սահմանված չափի շրջանակում, բայց, այնուամենայնիվ, ծանր բեռ է մեր երկրի համար:
Իհարկե, վարչապետն անդրադարձավ նա— 2009 թ. դասերին` մասնավորապես խոսելով տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակի, տնտեսությունում առկա օլիգոպոլիաների մասին: Ինչ խոսք, ճիշտ դիտարկում է: Մնում է ընդամենը հավատալ այս ամենի անկեղծությանը:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1459

Մեկնաբանություններ