02.11.2012|
12:57
Միանգամայն սպասելի ու տրամաբանական է այն իրողությունը, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող` Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրվել-չանդամագրվելու (կամ ինչ ձևաչափով դա անելու) խնդրի շուրջ տեսակետները իրարամերժ ու հակադիր են և տարանջատվում են ըստ հասարակական հատվածի, քաղաքական որոշ ուժերի ուղղորդվածության: