Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Ախր, ա՛յ ճվճվիկներ, Քըրքորյանը հո ձեր պես «ղզիկ» չէ՞ր

Ախր, ա՛յ ճվճվիկներ, Քըրքորյանը  հո ձեր պես «ղզիկ» չէ՞ր
16.06.2024 | 06:57

Որ ասում եմ պագալովնի cipavorel են ու պուլտով են միանում-անջատվում, նեղանում են;

Երեկվանից հենց «prkicn» ԱԺ-ում երկու անուն տվեց, բոլորը պուլտով սկսեցին էլի էն բեսեդկում սարքած նամակը «ռասկռուտկա անել»:

Դրա համար նորից եմ գրում թալանագետ սկլերոզի մասին :

ՈՒրեմն, Լինսի հիմնադրամը իր գործունեության ընթացքում հատկացրել է մոտ 220 մլն $ գումար:

20 տարի է արդեն, հայ հասարակության մեծ մասն էդ փողի դարդից գիշերները չի քնում, բեսեդկեքում քննարկում է, հաշվում, գումարում ու հանում, «խեղճ» Քըրքորյանին էլ քցված համարում:

Մի հատ էլ ռոմանԾիկ նամակ են հորինել ու վախտ առ վախտ ռասկռուտկա են անում, յանի Դոն Քըրքի գրածն է.

« Օ՜, Ռոբերտ, այս ի՞նչ արեցիր, այդ ինչպե՞ս կարողացար .... բլա՜- բլա՜- բլա՜ ...»:

Ախր, ա՛յ ճվճվիկներ, Քըրքորյանն էլ հո ձեր պես «ղզիկ» չէ՞ր:

Ինքն էն տղեն էր, ում Ամերիկայի մաֆիան չկարողացավ քցի, ով գելերի ու կրիմինալի մեջ Լաս Վեգասի պապան էր դառել, ով մի քանի անգամ լրիվ բանկրոտից փրկվել է իր խելքի ու հնարամտության շնորհիվ:

ՈՒ նման Տղուն քցի՞ն, ինքն էլ սրտաճմլիկ նամակո՞վ որոշեց հանդես գա, որ դուք էլ հայկական սերիալի տեղ ծամեք ու հուզվեք:

Նույն Լինսի տարիներին ՀՀ պետական պարտքն ընդամենը 1 միլիարդ

$-ից քիչ ավելի էր կազմում (ի դեպ, միակ ժամանակահատվածն է, որ պարտքն իջել է, ոչ թե ավելացել, ՀՀ-ն պարտք է փակել):

Հիմա էլ չգաք էն «գույք պարտքի դիմաց» անգիր արած լոզունգով ցույց անեք:

Հենա մի հատ ռազմավարական գույք ըտենց տարիներով «փԴում ա» Թամանցիների վրա, Տեցի ճամփին:

Կարող եք ամեն օր գնալ «մետալալոմի» վերածված Նաիրիտի դիմաց ձեռներդ պարզեք ու հպարտ գոռաք`

- Էս մեր ժանգոտած հսկան ա, ո՛չ մեկին չենք տվել:

ՈՒռա՜ա՜ա՜ «товарищи»!..

Իսկ հիմա ՀՀ պարտքն արդեն հատել է 11 միլիարդի շեմը:

Բայց էդ սրտաճմլիկներից ոչ մեկը չի հարցնում` ա՛յ ախպեր, ի՞նչ եք արել էդ 10 միլիարդ դոլարը, ու՞ր է էդքան փողը, ինչի՞ վրա է ծախսվել կամ ու՞մ գրպանն է գնացել:

Տո սկի շատերը չգիտեն էլ դրա մասին:

Վեջներն էլ չի :

Փորձեք ու կհամոզվեք, ցանկացած միջին վիճակագրական թալանագետի հարցրեք ՀՀ պետական պարտքի մասին, կասի` «շատ պետքս ա՞ իմանամ», բայց Քըրքորյանի փողերի մասին գիշերը քնից հանեք, հստակ թվով ու ցուցակով անգիր կպատմի:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ մեծ հայ բարերարի տված փողը բարեգործություն էր, ու եթե ասենք թեկուզ կերել- խմել եք, կամ կորցրել, կամ ափըռ- ցըփըռ ծախսել, դա էլ հետ չեն ուզելու ձեզնից, դա նվեր էր:

Իսկ այ Պետության պարտքը նվեր չի, ձեր վզին է ախր:

Թե՞ դուք կապ չունեք Պետության հետ:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ.Գ.1

Լինսի հիմնադրամի 220 մլն –ով, մի քիչ որ ուզենաք, կարող եք հետաքրքրվել` ինչ է արվել, որ մինչև հիմա ամեն օր առընչվում ու բոլորդ օգտվում եք:
Չե՛մ ալարի, մի մասը կհիշեցնեմ.

Երևանից կսկսեմ.
Բարեկամության կամուրջ,
Բաղրամյան/Օրբելի թունել,
Սարալանջի նոր ճանապարհ,
Հերացի-կրկես ճանապարհ-թունելներ,
Վարդանանց/Խանջյան թունել,
Արգավանդի խաչմերուկի էստակադա,
Դավիթաշենի կամուրջ:
Մարզեր.
Սելիմի լեռնանցքի ճանապարհ,
Սյունիքի Գորիս-Կապան-Մեղրի ճանապարհ (ցավոք, որի մի մասը նվիրվեց «հարևանությանը»),
Դիլիջանի թունել,
Ջաջուռի թունել,
Ստեփանավանի թունել,
Սպիտակ քաղաքի վերակառուցում,
Աղետի գոտու հսկայական շինարարություն:
Սրանք բոլորը մեգա նախագծեր են

Հայրս միշտ ասում է Քըրքորյանի տված 200 միլիոնը ժողովուրդն իր գրպանի ու իր կյանքի որակի վրա ավելի շատ զգաց, քան էդքան պետական պարտքի միլիարդները:

Հ.Գ.2

Հլը ասեք 200 միլիո՜ն ու 6-7 միլիա՜րդ, որ էս իշխանությունները պետական պարտք են ավելացրել ընդամենը 5-6 տարում:

Էդ թալանագետներից մեկդ հարցրե՞լ եք կամ մեկիդ վեջն է, ի՞նչ են արել էդքան փողը:

Հ.Գ.3

Ասում են` ռազմավարական երկաթգիծ:

Ասողներին հարցնում եմ` վերջին անգամ ե՞րբ ես օգտվել քո «ռազմավարական երկաթգծից»: 10-ից 9-ը չի օգտվել կյանքում, չի էլ պատրաստվում, որովհետև հարմար չի:
Ախր մեր երկաթգիծը մեծ հաշվով վնասով աշխատող կամ լավագույնը` ծերը ծերին իրեն փակող շղթա է, ամենահեռու տեղը, որ կարող եք գնալ, էն էլ միայն հանգստի սեզոնին` Բաթումի կամ Փոթի:
Պլյուս, եթե էդքան թանկ ու ռազմավարական էր, էն վատ տարիներին ինչու ՞ ձեր ձեռով ռելսերի տակի շպալները քանդեցիք, տարաք, կտրտեցիք ու վառեցիք, որ տաքանաք:

Դուք քանդում ու փչացնում եք, հենց մեկ ուրիշը ձեր ավերածը վերցնում, սարքում ու աշխատացնում է, քա՞ղցր է դառնում:
Հետո էդ ռելսերը հո չե՞ն հավաքել տարել, մեր երկրում է մնացել, մեր երկրում է աշխատում ու մենք ենք օգտվում, աշխատատեղեր են, հարկեր են ... վերջը:
Նույնը ատոմակայանը:

Մեր ատոմակայանը միակն է աշխարհում, որ կանգնած վիճակից վերագործարկվել է:

Էդպիսի այլ փորձ ու երկրորդը դեռ չկա:
Դրա համար լուրջ մասնագետներ ու ռեսուրսներ էին պետք ատոմային էներգետիկայի ոլորտում, ինչն աշխարհում մատների վրա հաշված երկրներ ունեն և կարող են իրենց թույլ տալ:
Չէ՛, պիտի մնար փԴեր, որ ձեզ հպարտ ու «ինքնիշխան» զգայիք ...

Դիտվել է՝ 3940

Մեկնաբանություններ