Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Գործի է դրվել մանիպուլյացիայի զինանոցը

Գործի է դրվել մանիպուլյացիայի զինանոցը
13.05.2024 | 11:16

Սրբազանի հայտարարությունն առ այն, որ վարչապետի թեկնածուն չի լինելու որևէ կուսակցության կամ խմբի ներկայացուցիչ, փաստի առաջ է կանգնեցրել անկախ ձևացող, բայց իրականում գործող վարչախմբին սպասարկող որոշ վայ լրատվամիջոցների ու հատկապես դեմքի լուրջ արտահայտություն ու ձայնի տեմբր ունեցող «կարծիքի լիդերների», ովքեր այս օրերին ջանք ու եռանդ չէին խնայում շարժման հետևում «նախկինների ականջները» ցույց տալ։ Սպասենք ահաբեկման ու մանիպուլյացիայի զինանոցի մյուս՝ «պատերազմի» գործիքի լայնորեն կիրառմանը։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ