Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

«Իրական Հայաստանը» «պատմական Հայաստանի» բաղադրիչն է

«Իրական Հայաստանը» «պատմական Հայաստանի» բաղադրիչն է
12.04.2024 | 16:01

Երեկ խորհրդարանում տեղի ուենցած վակխանալիան բավականին ուշացած, այնուամենայնիվ, նայեցի:Ճիշտ է նախապես որոշել էի չանդրադառնալ տեղի ունեցած օրգիային, սակայն, տեսնելով, թե ինչ ոգևորությամբ էր քանդում «պատմական Հայաստանի» հիմքերը, անտարբեր անցնել, ուղղակի, չէի կարող։

Նիկոլի խոսքով՝ «պետք է դուրս գալ պատմականից և մտածել բացառապես իրական Հայաստանի մասին»։ Փորձեմ իր բառամթերքով պատասխանել․ էդ դեպքում, ո՞վ է որոշում՝ ո՞րն է էդ «պատմական Հայաստանը», կամ «իրական Հայաստանը» որտեղի՞ց է առաջացել։ Իմիջիայլոց, ասեմ, որ «իրական Հայաստանը» «պատմականի» բաղադրիչն է՝ այն ընդգրկում է Մեծ Հայքի Այրարատ, Գուգարք, Սյունիք և Ուտիք նահանգների հատվածները։ Դրան լսելուց հետո՝ Շիրակացին մի քանի հատ էլ աբշիռնի ստացավ, հասկանալով, որ «իրական Հայաստանը» երկնքից ընկած մանանա է փաստորեն։

Ժողովո՛ւրդ, Նիկոլի ասած «իրական Հայաստանը» պատմականի մի բաղադրիչն է, չի կարող լինել «իրականը», եթե չլիներ «պատմականը», սա նոնսենս է՝ կազուս։ Ասածներից ստացվում է, որ մենք, իր տեր Բոլթոնի ասած, «դուրս ենք գալիս մեր պատմական կաղապարից»։ Սա ամեն ինչ անում է՝ մեզ անասուն դարձնելու համար, քանի որ անասունը չունի հիշողություն, ու նրա համար մեկ է՝ որտեղ է ծնվել, ովքե՞ր են իր նախնիներն ու ի՞նչ արժեհամակարգ են կրել։ Անասունը չունի կրոն, արժեք, արժեհամակարգ, ավանդույթ (չնայած, կովերին որ մի տեղ կապում ես, բնազդաբար գալիս նույն տեղը ադաթով կանգնում են), սա մեզ ասում է՝ «բնազդով ապրեք»։

Պատմությունից վախեցողը և, ընդհանրապես, պատմականի հետ պրոբլեմը սրանք տանում կապում են «կայսրությունների», Սովետի ու տարբեր հասկացությունների հետ․ էդ նույն Սովետը մեզ էպոս ու Մատենադարան է տվել, միջնադարյան հայ գրականություն ուսումնասիրելու հնարավորություն, Անիի ավերակների ուսումնասիրություն, ու, չխորանամ, բոլորդ էլ ահագին տեղյակ եք։ Սովետի ժամանակ, էն լարված փուլում (30-ականների վերջ) էդքան եկեղեցի չքանդվեց, ինչքան սրա օրոք տրվեց թուրքին, հիմա եկել ԱԺ ամբիոնից անմեղ դեմքով թուրքական թեզերի մասին դասախոսություն է կարդում։

Քանիցս ասել եմ՝ սա հիպնոսի գուրու է՝ ժանգլյոր, ով կարողանում է մարդկանց էմոցիաների վրա խաղալով, ինքնահաստատվել ու դրա շնորհիվ մարդկանց ենթարկել իրեն՝ համատարած պսիխոզ սարքել։ Հիմա հայտարարում է, թե «մենք գրում ենք մեր պատմությունը»: Էստեղ «լեգիտիմ» հարց եմ տալիս՝ դուք էդ ովքե՞ր եք, «ձերը», էդ ո՞ւմ պատմությունն է՝ օսմանների՞, պանթուրքիստների՞, թե՞․․․

Եթե մոռացել եք, ասեմ, որ «պատմական Հայաստանը»՝ Ծիծեռնակաբերդն է, Եռաբլուրը, Պանթեոնը, Քարահունջը (կարող եք ցանկը համալրել)․ լուսահոգի Պարիս Հերունին բրիտանացի գիտնականներին Սթոուն Հենջի իրական պատմությունն էր բացատրում 2000-ականներին, նրանք էլ, բերանները բաց, լսում էին: Հիմա սա եկել է ու լկտիաբար հայտարարում է, թե «մենք պատմություն գրել չգիտենք»։

Ասեմ՝ Նիկոլն էս «պատմական Հայաստանի» դիսկուրսը հենց այնպես չի սկսել հենց այս փուլում, չմոռանանք, որ երկու շաբաթից Ապրիլի 24-ն է, ու հարցեր ունի կարգավորելու։ Ոչ մի երաշխիք չկա, որ առաջիկայում Ծիծեռնակաբերդը վերածվի, ասենք, «Համամարդկային չարիքի» թանգարանի, իսկ թուրքերի մասին մոռացվի ընդհանրապես։

Լսի՛ր, քո «մենքը», հայկական «ՄԵՆՔ»-ի հետ ընդհանրապես կապ չունի, չեն կարող հայի «մենք»-ն ու Նիկոլի «մենք»-ը համարժեք լինիել, սա էլ է նոնսենս։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ