Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ապաշխարություն և ապավինություն

Ապաշխարություն և ապավինություն
03.10.2023 | 16:37

Ահա շրջում ենք մեր պատմության ևս մի սև էջ: Հերթական անգամ ՏԷՐԸ մեզ բան է ուզում հասկացնել, որ մեր հույսը երբեք չդնենք մարդկային զորությունների վրա, կապ չունի դա լինի ռուսի, թե ամերիկացու, եվրոպացու, թե ասիացու տեսքով:

Մի՞թե ֆրանսիացիների վրա իրենց հույսը չէին դրել Կիլիկիայի հայերը և հյաթափվեց Կիլիկիան:

Ռուսի վրա էին իրենց հույսը դրել սերբերը և ենթակվեցին ռմբակոծությունների, կորցրեցին իրենց հայրենիքի սրբավայր հանդիսացող Կոսովոն և այլն: Եվրոպացիների վրա հույս էին դրել Լիբիայի քաղաքացիները և իրենց երկիրը մատնեցին ավերի, սովի, պառակտման ու կոտորածի:

Ամերիկացիների վրա իրենց հույսն էին դրել աֆղանստացիները և նույն բախտին արժանացան: Մարդկության պատմության միջից կարելի է հիշել բազում նմանատիպ օրնակներ: Խելոք ժողովուրդները սովորում են ուրիշների փորձի վրա, իսկ անմիտները սեփական փորձից էլ դաս չեն առնում:

Նայենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը նման դեպքի համար.

«Դու ապավինել ես այդ ջախջախված եղեգի՞ն՝ Եգիպտոսի՞ն, որին եթե մարդ հենվի, ձեռքը կծակի, ու նա կխոցվի դրանից: Այդպիսին է Եգիպտոսի Փարավոն արքան բոլոր նրանց համար, ովքեր իրենց հույսը դնում են նրա վրա» (Թագավորություններ Դ 18:21):
ՏԻՐՈՋ համար չկա որևէ անդառնալի մի երևույթ, անվերականգնելի մի իրավիճակ, անբուժելի մի վերք, միայն թե դա մենք պետք է ի սրտե հասկանանք ու հենց միայն ԻՐԵՆ ապավինենք բոլոր ժամանակներում, ԻՆՔԸ դա մեզ խոստացել է, մեզ հետ ուխտ է արել, և ավաղ մենք միշտ մոռանում ենք, դավաճանում այդ ուխտին՝ թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական իրավիճակներում: Մեր հույսը չենք դնում ԱՍՏԾՈՒ և մեր վրա, չենք պահում մեր բանակը, ապավինում ենք օտարի բազկին և չարաչար խաբվում ու պատժվում ենք: Իսկ ՏԷՐԸ՝ անառակ որդու հոր պես սպասում է մեր դարձին, որ ամեն ինչ սփոփի ու վերականգնի: Եվ ՏԷՐԸ Հովել մարգարեի բերանով մեզ ազդարարում է.
12 Սակայն հիմա ՏԷՐՆ ասում է. «Ձեր ամբողջ սրտով դեպի Ի՛ՆՁ դարձեք՝ ծոմով, լացով ու ողբով։
13 Եվ պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե ձեր հանդերձները»։ Եվ ե՛տ դարձեք դեպի ՏԷՐԸ՝ ձեր ԱՍՏՎԱԾԸ, քանզի ողորմած ու գթառատ է, երկայնամիտ է ու բազումողորմ և պատրաստակամ ներելու։
14 Ո՜վ գիտե, գուցե դարձյալ զղջա և ԻՐ ետևից օրհնություն թողնի, հացի ընծա և հեղման գինի ՏԻՐՈՋ՝ ձեր ԱՍՏԾՈՒ համար։
15 Շեփո՛ր հնչեցրեք Սիոնում, ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք,
16 ժողովրդին հավաքե՛ք, հավաքը սրբագործե՛ք, երեցներին ժողովե՛ք, երեխաներին ու ծծկեր մանուկներին հավաքե՛ք, փեսան թող դուրս գա իր ներքնասենյակից, իսկ հարսը՝ իր առագաստից։
17 Գավթի և զոհասեղանի մեջտեղում թող լացեն քահանաները՝ ՏԻՐՈՋԸ ծառայողները, և ասեն. «Խնայի՛ր, ՏԷ՛Ր, ՔՈ ժողովրդին և ՔՈ ժառանգությունը նախատինքի մի՛ մատնիր, ազգերի արհամարհանքի առարկա. Ինչու՞ ժողովուրդների մեջ ասեն. «ՈՒ՞ր է նրանց ԱՍՏՎԱԾԸ»։
18 Այն ժամանակ ՏԷՐԸ նախանձախնդիր եղավ ԻՐ երկրի համար, գթաց ԻՐ ժողովրդին։
25 Եվ ԵՍ ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը, ԻՄ այն մեծ զորքը, որ ուղարկեցի ձեր վրա (Հովել, 2:12-25)

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ