Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

ՈՒղիղ շփում

ՈՒղիղ շփում
28.08.2023 | 10:23

Մեր գլխավոր խնդիրն այս քարոզարշավում մարդկանց ոտքի հանելն է։ Նիկոլ Փաշինյանը գործնականում հենարան չունի։ Մնում է հաղթահարել ապատիայի ու հուսահատության պատը։ Մեր ուղիղ շփումները 24/7 ռեժիմով հենց այդ պատը քանդելու համար են։

Այսօր ժամը 11–ից սկսում ենք հանդիպումները Մալաթիա–Սեբաստիա համայնքում։ Կսկսենք Բ2 թաղամասի Բաբաջանյան 99 շենքի բակից։

Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2327

Մեկնաբանություններ