Կանադայի հայ համայնքի տասնյակ անդամներ և աջակիցներ հավաքվել են Օտտավայում Կանադայի խորհրդարանի առջև՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ֆոնին Հայաստանին համերաշխություն հայտնելու համար:
Ցուցարարների պարզել են «Հայերը խաղաղություն են ուզում, Ադրբեջանը պատերազմ է ուզում» և «Կյանքն ավելի թանկ է, քան նավթը» պաստառները, նաև ծածանել Հայաստանի դրոշները: Նրանք Կանադայի իշխանություններին կոչ են արել «ավելի նշանակալի դեր խաղալ Արցախի Հանրապետությունում խաղաղության ապահովման գործում»: