ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հոնդուրաս դարձող իմ Հայաստան

Հոնդուրաս դարձող իմ Հայաստան
04.06.2024 | 13:54

Երեք օր առաջ ոստիկանության հետ կապ չունեցող խայտաբղետավորները իրականացրին իբրև թե զանգվածային անկարգության կասկածանքով ՀՀ քսանյոթ քաղաքացիների առևանգում, իսկ երեկոյան ժամերին ՀՀ քննչական կոմիտեն էլ 72-ժամյա կալանք կիրառեց վերոհիշյալ քաղաքացիների նկատմամբ:

Կատարվածի վերաբերյալ անկողմնակալ դիտարկումն իսկ առաջ է բերում մի շարք հարցեր։

Մեղավո՞ր էին քաղաքացիները և արդյոք նրանք որևէ հանցա՞նք էին կատարել։

Ո՛չ, չէին կատարել և ճնշող մեծամասնությունը պարզապես կանգնած էր բերետավոր առևանգիչներից ոչ հեռու և ընդամենը հեշտ թիրախ էր դրանց համար։

2. Ովքե՞ր էին ղեկավարում բերետավորներին։ Սա շատ լուրջ հարց է, քանի որ տեսաձայնագրությունները վկայում են, որ ոստիկանության բարձրաստիճան սպաները ևս ոչինչ չէին անում և բախման, մարդկանց առևանգման հրամանը նրանք չէին տալիս:

3. Փաստացի ունենք իրավիճակ, երբ ակնհայտորեն ոստիկանության բարձրաստիճան սպաները չէին կառավարում գործընթացը և ըստ երևույթին կա մեկը, ով առանց տեղում աշխատող սպաների կարծիքի, գիտության անմիջականորեն հրահանգում է անմիջապես բերետավորներին և դա կատարում է իր տաքուկ որջից:

4. Փաստացի երկրում առկա է լավ հանդերձավորված, զինված, պարապած կազմակերպված իշխանական սուբյեկտիվ կառավարման տակ գտնվող ռազմականացված ստորաբաժանում, որի իրական դեմքը բացահայտվեց նաև հիսուն հոգով ՀՀ ԱԺ պատգամավորի ծեծի դրվագով։

Այդ ստորաբաժանումը կարծես թե ընդգրկում է ծեծի, սադիստական հակումներով ներշնչված անձանց, որոնց համար չկան մարդկային կամ բարոյական արգելքներ։

Հաշվի առնելով բազմաթիվ այլ փաստեր, կարելի է արձանագրել, որ Հայաստանում ստեղծվել է լատինաամերիկյան «մահվան էսկադրոնների» նման ձեռագիր ունեցող կառույց:

Դրանք առանց դատարանների որոշումների տասնյակ հազարավոր մարդկանց գողանում էին, ենթարկում հոգեբանական, ֆիզիկական տառապանքների և այդ ամենը կատարում էին որևէ մանրապճեղ դիկտատորի անմիջական հրահանգով։

Սրանք շատ վատ տեղ տանող քայլեր են և հարկավոր է շուտափույթ կերպով այդ ամենի դիմացն առնել։

Թշնամիներով շրջապատված Հայաստանը չի կարող Հոնդուրաս կամ Սալվադոր դառնալ։

Սթափվե՛ք, որջում թաքնված ճղճիմներ:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2254

Մեկնաբանություններ